Добавить в избранное

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ  ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ  ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու  հանգամանքով: 

          ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-N որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադադրեցնելու, ինչպես նաև սույն կարգի  11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ չեն ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում՝ վերջինս էլ լիազոր մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տրված տարկետումը դադադարեցնելու համար: Հիմք ընդունելով վերը նշվածը հանգամանքը և առաջնորդվելով վերը նշված իրավական ակտերի կարգավորումներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու  ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ  կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տրված տարկետումները:

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ  կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Продолжительность

    17.12.2024 03.01.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 343

Принт

Предложения

Ալինա Հակոբյան

24.12.2024

կարծում եմ կրթված զինակոչիկը շատ ավելի է պետք բանակին`իր հասուն մտածելակերպով,համապատասխան մասնագիտությամբ,գրագետ զինվոր ունենալը հզոր բանակ ունենալու կարևոր գրավական էէ

Լիլյա Գասպարյան

19.12.2024

Հայտնում եմ Ձեզ, որ Սամվել Արթուրի Գասպարյանը (ծնվ.՝ 02.08.2005 թ., հաշվառման վայրը՝ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ 7 փողոց, տուն 10, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան) այս պահին հանդիսանում է ԵՊԲՀ ուսանող, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451-Ն որոշմամբ/ գլուխ 2-րդ , կետ 11/ սահմանված բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են զինվորական հաշվառումն իրականացնող ստորաբաժանում։ Որևէ հիմք տրված տարկետումը դադարեցնելու վերաբերյալ չկա։ Հավանաբար տեղի է ունեցել վրիպակ, խնդրում եմ վերանայել։

Վահան Դաղբաշյան

18.12.2024

Կարծում եմ' կրթություն ավարտած մեր զորակոչիկները ավելի կնպաստեն ամուր և ժամանակակից բանակի կազմավորմանը, ուստի առաջարկում եմ հնարավորություն տալ նման ուսանողներին ավարտել ուսումը , ապա զորակոչվել պարտադիր զինծառայության։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .