Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-305-Ն) ՀՀ օրենքի ընդունմամբ, համաձայն որի «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում կատարվել են լրացումներ՝ սահմանելով, որ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ենթահաշիվների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և  50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվների վճարումները իրականացվելու են գանձապետական միասնական հաշվից։

Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկվում է փոփոխություններ կատարվել ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման կարգի 107-րդ և 113-րդ կետերում։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային հաշիվները գտնվում են առևտրային բանկերում։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-306-Ն ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ների բանկային հաշիվների սպասակումը (համայնքային կազմակերպության դեպքում` եթե վերջիններս հաշիվներ կունենան գանձապետարանում) 2019 թվականից պետք է իրականացվեն միասնական գանձապետական հաշվից։  Միաժամանակ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-307-Ն, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-308-Ն ՀՀ օրենքների համաձայն՝ եթե հիմնարկի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունը, ապա դրանք կարող են հաշիվներ բացել նաև գանձապետարանում։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Պետության կամ համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ օրենսդրության միասնական քաղաքականության իրականացում։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման կարգի՝

1.    107-րդ կետում՝ սահմանելով, որ գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուները պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն) են ներկայացնում պայմանագրից քաղվածք,

2.    113-րդ կետում՝ նախատեսելով, որ գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը պետք է մուտքագրեն գանձապետական համակարգ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ պետք է իրականացվի նախնական հսկողություն։

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    16.03.2018 - 31.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8209

Принт