Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի  «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» N32-Ն, Հայաստանի  Հանրապետության  Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշումներում և 2002 թվականի օգոստոսի 22-ի «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 111-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները։ Այդ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ պետական գերատեսչական մարմինների կողմից համապատասխան թույլատվական փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերին  համապատասխան անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներ ունեցող իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք թղթային տարբերակով կամ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին շրջակա միջավայրի նախարարություն է (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացվում  «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին»  վարչական վիճակագրական հաշվետվությունները,  լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ սահմանային թույլատրելի արտանետումներ նախագիծ, որի հիման վրա լիազոր մարմնի կողմից թղթային տարբերակով տրամադրվում է  արտանետման թույլտվություն։

Որոշ իրավական ակտերում առկա են հստակեցման կամ ճշգրտման ենթակա դրույթներ, հղումներ այլ իրավական ակտերին, որոնց ուժը կորցված է ճանաչվել կամ ենթարկվել են փոփոխության։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշումների նախագծերով  նախատեսվում է սահմանել, որ տնտեսվարող սուբյեկտը ՍԹԱ նախագծերի ներկայացման, արտանետման թույլտվությունների տրամադրման,  ինչպես նաև վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝, այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծերի ընդունման դեպքում իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար վարչական վիճակագրական հաշվետվությունների, սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի ներկայացման, թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները  կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնի միջոցով։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծերի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում»  միջոցառման կատարման անհրաժեշտությունից։ 

  • Продолжительность

    17.12.2024 01.01.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 271

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .