Добавить в избранное

В стадии разработки

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9%91%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում
Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա.

   «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը և դրան առնչվող ծառայությունները բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու` ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, պետական կառավարման մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները վերջիններս կարող են փոխանցել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որոնց համար գանձվում են սույն օրենքով սահմանված վճարները: Բացի այդ, Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվության համար (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, որի մանրամասները սահմանված են Օրենքի 19-րդ հոդվածով։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.
  2. Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները.

 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Обсуждалось

    13.12.2024 - 09.01.2025

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1008

Принт