Добавить в избранное

Проект принят

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-304-Ն, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-305-Ն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-306-Ն, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-307-Ն, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-308-Ն ՀՀ օրենքների ընդունմամբ: Համաձայն որոնց պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ենթահաշիվների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվների վճարումները պետք է իրականացվեն գանձապետական միասնական հաշվից։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրով սահմանվում է, որ պետական ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է բյուջետային գործընթացում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման ֆինանսական ցուցանիշների համակարգից անցում կատարել քանակական և որակական արդյունքային ցուցանիշների համակարգին, ինչպես նաև ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը։ Հիշյալով պայմանավորված ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը ՊՈԱԿ-ների և հաշիվների համախմբման համար, վերջիններիս հաշիվների վարումը կազմակերպել գանձապետարանի միջոցով, իսկ մինչեւ 2019 թվականի ավարտը պետական և համայնքների բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը կիրառել ՊՈԱԿ-ների հաշիվների նկատմամբ (Տ՛ես ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 3.2-րդ գլխուխ 4-րդ կետ 4-րդ ենթակետը)։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային հաշիվները գտնվում են առևտրային բանկերում։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-306-Ն ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ների բանկային հաշիվների սպասակումը (համայնքային կազմակերպության դեպքում` եթե վերջիններս հաշիվներ կունենան գանձապետարանում) 2018 թվականից պետք է իրականացվեն միասնական գանձապետական հաշվից։  Բացի այդ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-307-Ն, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-308-Ն ՀՀ օրենքների համաձայն՝ եթե հիմնարկի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունը, ապա դրանք կարող են հաշիվներ բացել նաև գանձապետարանում։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգի մի շարք դրույթներ կարիք ունեն վերանայման, որը պայմանանավորված է գանձապետական գործառույթներին առնչվող մի շարք գործընթացների կարգավորման և հստակեցման անհրաժեշտությամբ։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ օրենսդրության միասնական քաղաքականության իրականացում, ինչպես նաև հանրային միջոցների նկատմամբ ֆինանսական կարգապահությունը ուժեղացում։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով բյուջեների կատարման կարգը ներկայացված է նոր խմբագրությամբ, որտեղ ներառվել են նաև ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 324-Ն որոշման դրույթները, որը նպատակ ունի բյուջեների կատարման հետ առնչվող բոլոր գործընթացները ներկայացնելու մեկ իրավական ակտով։

Նախագիծը մշակվել է, ելնելով`

1.     բյուջեների կատարման արդյունավետության բարձրացման մշտական պահանջի առկայությունից,

2.    բյուջետային և գանձապետական համակարգերի ֆունկցիոնալ դինամիկ զարգացման և բարեփոխումների տրամաբանությամբ պայմանավորված փոփոխությունների անհրաժեշտությունից,

3.    բիզնես-գործընթացների ավտոմատացման, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցման և վճարային էլեկտրոնային համակարգերի հնարավորությունների լիարժեք օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալ տեղաբաշխման նպատակային թիրախներից,

4.   գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց դրամական հոսքերի, բյուջեների կատարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու հանգամանքներից,

5.   պետության, համայնքների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց բոլոր դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովման անհրաժեշտությամբ։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

6.

Ակնկալվող արդյունքը

 

Հանրային ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու նպատակով պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ նախնական հսկողություն իրականացում, վերջիններիս հաշիվներում առկա դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովում, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցում և վճարային համակարգերի օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալացում։

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Обсуждалось

    16.03.2018 - 31.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9194

Принт