ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագիրը,
2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) վարչական և ֆոնդային ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 2 677 233,5 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 0 դրամ:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 690 133,5 հազար դրամ՝ աճելով նախորդ տարվա պլանավորված, բյուջեի 14.0 %-ով, որը կազմում է 208 426.5 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 659 633.5 հազար դրամ՝ 2024 թվականի հաստատված 573 527.2 հազար դրամի դիմաց, որը պայմանավորված է փոխադրամիջոցների գծով գույքահարկի ավելացումով, ուժի մեջ մտած անշարժ գույքի հարկով, այլ եկամուտների ավելացմամբ։
Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 2025 թվականի համար 469328.7 հազար դրամի չափով կամ 2024 թվականի հաստատված ցուցանիշից 355 688.0 հազար դրամ կամ 24,0 %–ով ավել։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով
2024 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2024 թվականի համար անշարժ գույքի հարկի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։
Տեղական տուրքերը 2025 թվականին ծրագրվել են 48694.0 հազար դրամի չափով, որը 27315.6 հազար դրամով կամ 44 %-ով ավել է 2024 թվականի 21378.4 հազար դրամ ծրագրային ցուցանիշից։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում շինարարության թույլտվությունների թվի ավելացմամբ։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 1030500.0 հազար դրամ՝ 2024 թվականին նախատեսված 889171.8 հազար դրամ գումարի համեմատ ավելանալով 141328.2 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2024 թվականին հաստատված գումարները 5231,7 հազար դրամ ժողովրդական և լարային գործիքների ուսուցման համար։
3) Այլ եկամուտներ.
2025 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 185073.1 հազար դրամ՝
2024 թվականի բյուջեով նախատեսված 205737.1 հազար դրամի դիմաց՝ նվազելով 20664.0 հազար դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է ինքնակամ շինությունների օրինականացման սահմանափակումներով։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները՝ աղբահանության դիմաց, տույժեր, տուգանքներ և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 2 677 233,5 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 63%-ը կամ 1 690 133,5 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 987 100,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 387 100,0 հազար դրամ, դիֆիցիտը՝ 0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 21 %-ը կամ 358 050.0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0,1%-ը կամ
1700,0 հազար դրամը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 14.6 %-ը կամ 393000.0 հազար դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 7.9 %-ը կամ 213500.0 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 10 %-ը կամ 261250,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 6.9 %-ը կամ 185450.0 հազար դրամը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 25.8 %-ը կամ 693000.0 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 1,1 %-ը կամ 29 500,0 հազար դրամը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 11.0 %-ը կամ 297 333.5 հազար դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին, որն էլ ամբողջությամբ ուղղվել է համայնքի ֆոնդային բյուջե։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 17.6 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև հաստիքների աշխատավարձերի ավելացման և համայնքի բնակավայրերի բնակչության սոցիալ տնտեսական կենսամակարդակի բարձրացմանը:
Ոլորտի, մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և
2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը։
2) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝
2.1) փողոցների ասֆալտապատման և գծանշման աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 39.4 %-ը, որը նախատեսված է համայնքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով․
2.2) Համայնքի տարբեր բնակավայրերում նախատեսվում է գազաֆիկացման աշխատանքներ, որի համար նախատեսվում է 3000.0 հազար դրամ:
2.3) Կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել և շարունակել ծրագրեր՝ մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի ձեռքբերում, ընդանուր 74500.0,0 հազար դրամ:
2.4) 127500.0 հազար դրամ նախատեսվում է համայնքի Նոր Գեղի և Մրգաշեն բնակավայրերում կոյուղագծերի կառուցման աշխատանքների համար:
2.5) 27000.5 հազար դրամ նախատեսվում է համայնքի մի շարք բնակավայրերում բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման համար:
2.6) 28600.0 հազար դրամ նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման համար:
2.7) 88000,0 հազար դրամ նախատեսվում է Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ և Մրգաշեն բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման համար:
-
Обсуждалось
11.12.2024 - 26.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Градостроителство, Социальное обеспечение, Спорт и молодежь, Культура, Экономика, Финансовая, Экономическая, Чрезвычайные ситуации, Общественное здравоохранение, Публичная служба, Управленческие правоотношениями, Государственная служба, Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Нор Ачна
Просмотры 1848
Принт