Добавить в избранное

В стадии разработки

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Կանանց աջակցման կենտրոն 21.03.2018 11:01:38 1. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է հասցեականությունը` աջակցության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին: Անհրաժեշտ ենք գտնում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց միջոցով պարզվելու է անձի՝ իսկապես նման աջակցության կարիք ունենալու հանգամանքը: 2. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է նաև խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այստեղ պետք է հստակեցնել, որ ամենից կարևոր սկզբունքը անվտանգությունն , ուստի նույնիսկ օրենքով սահմանված դելպքերում գաղտնիությունը չպետք է խախտվի, հակտապես այն դեպքերում, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: 3. Կետ 15-ով նախատեսված գործընթացը խիստ բյուրոկրատական է և ծանրբեռնված, ինչը անչափ բարդացնում և երկարացնում է ֆինանսական աջակցությունից օգտվելը: Մենք առաջարկում ենք, որ այս գործընթացի ժամկկետը կրճատվի, որպեսզի բռնության ենթարկված անձի կողմից ֆինանսական աջակցություն ստանալը չգերազանցի դիմումի ներկայացումից հետո 15 օրվա ժամկետը: Նման դեպքերը հրատապ են՝ ելնելով զոհի և երեխաների անվտանգությունից և գոյատևման հիմնարար կարիքներից: 4. Գտնում ենք, որ 19-րդ կետում պետք է հստակ նշվի, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի անկախ երեխաների խնամքի համար տրամդրվող նպաստ ստանալու հանգամանքից: Հետևաբար բռնության ենթարկված անձի դիմումը պետք է ներառի նաև իր երեխաների մասին տեղեկություններ և խնամքի տակ գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 1. Չի ընդունվել, քանի որ նախագծի հավելվածի 5-րդ կետում նախատեսված սկզբունքները բխում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, «չափորոշիչները կարգավորված են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով: 2. Չի ընդունվել, քանի որ բարձրացված խնդիրը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով: 3. Ընդունվել է՝ Նախագծի հավելվածի 14-րդ կետում «հինգ աշխատանքային օրվա» բառերը փոխարինվել են «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ 15-րդ կետում «երեք աշխատանքային օրվա» բառերը՝ «երկու ւաշխատանքային օրվա» բառերով: 4. Չի ընդունվել, քանի որ Նախագծի հավելվածի 19-րդ կետով սահմանված են «ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն չտրամադրելու» դեպքերը, որոնց շարքում «երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստ ստանալու» հանգամանքը չի նախատեսված: