Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման  նախագիծը  մշակվել է՝  հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի 2023-2027 թվականների զարգացման ծրագիրը, 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:     
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 968 094,5 հազար դրամ,  ծախսերի  գծով՝ 968 094,5  հազար դրամ և դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 0,0 հազար դրամ:   

1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 968 094,5 հազար դրամ՝ աճելով նախորդ տարվա պլանավորված` ճշտված,  բյուջեի  18,1 %-ով, որը կազմում է  175 399,2 հազար դրամ կամ տարեսկզբի պլանի նկատմամբ 24,2 %-ով, որը կազմում է  188 865,6 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 180 725,5 հազար դրամ՝ 2024 թվականի հաստատված 158 898,4 հազար դրամի  դիմաց՝ կազմում է 21 827,1 հազար դրամ կամ 13,7 %, որը պայմանավորված է փոխադրամիջոցների գծով գույքահարկի ավելացումով, ուժի մեջ մտած անշարժ գույքի հարկով՝ ընթացիկ տարվա համար հաշվարկի  75 %-ը,  այլ եկամուտների ավելացմամբ։
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։

Մասնավորապես.
1)  Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 2025 թվականի համար 103540,5 հազար դրամի չափով կամ 2024 թվականի հաստատված ցուցանիշից  82723,4 հազար դրամից 20817,1 հազար դրամ կամ 25,2 %–ով ավել։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2024 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2024 թվականի համար անշարժ գույքի հարկի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։
Տեղական տուրքերը 2025 թվականին ծրագրվել են  4183,0  հազար դրամի չափով, որը  332,0 հազար դրամով կամ 8,6 %-ով ավել է 2024 թվականի 3851,0 հազար դրամ ծրագրային ցուցանիշից։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքով զբաղվողների թվի ավելացմամբ։       
2) Պաշտոնական դրամաշնորհներ. 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 465 146,6 հազար դրամ՝ 2024 թվականին նախատեսված 393 318,7 հազար դրամ գումարի համեմատ ավելանալով 40,8 %-ով կամ  71 827,9 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2025 թվականին հաստատված գումարները 1089,4 հազար դրամ ժողովրդական և լարային գործիքների ուսուցման համար, ինչպես նաև հաստատված հայտերի համար կապիտալ սուբվենցիոն հատկացումները 2025 թվականի համար կկազմի 321 133,0 հազար դրամ։  
3) Այլ եկամուտներ.       
2025 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 73002,0 հազար դրամ, 2024 թվականի բյուջեով նախատեսված  72324,0 հազար դրամի դիմաց կամ աճել է 1,0 %-ով՝ 678,0 հազար դրամ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները՝ աղբահանության դիմաց և Ջրաբեր բնակավայրում խմելու ջրի դիմաց, տույժերը, տուգանքները, և այլ եկամուտներ։ 

2.Բյուջեի ծախսերի կանխատեսում
Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  968 094,5 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 66,8 %-ը կամ  646 961,5 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),  321 133,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե) կամ 33,2%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 165 000,0 հազար դրամ, դիֆիցիտը՝ 0,0 հազար դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 29,4 %-ը  կամ 190511,0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.1%-ը կամ 400․0 հազար դրամը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 34,7 %-ը կամ 335 881,3 հազար դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 15,3 %-ը կամ 148350,0 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 7,0 %-ը կամ 68020,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին,  3,8 %-ը կամ  36995,0 հազար դրամը՝  «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին,  40,4 %-ը կամ 391481,7 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 0,5 %-ը կամ 5100,0 հազար դրամը՝  «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին։ 120 755,5 հազար դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների  18,7 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը  պլանավորվել են՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների աշխատավարձերի ավելացման և համայնքի բնակավայրերի բնակչության սոցիալ տնտեսական կենսամակարդակի բարձրացմանը:
Ոլորտի, մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և 2025թվականի տարեկան աշխատանքային պլանը։ 
2) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝
2.1)  փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 324 531,3 հազար դրամ, որը նախատեսված քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով․
2.2) համայնքի  Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերում կկառուցվեն խաղահրապարակներ, որի համար կհատկացվի  58020,0 հազար դրամ.
2.3) կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել ծրագրեր՝  մանկապարտեզի բակում կկառուցվի խաղահրապարակ 41888,6 հազար դրամ և մարզադպրոցի կառուցմանը՝ 55193,1 հազար դրամ․
2.4)նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար նախատեսվել է 4 000,0 հազար դրամ։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի  բյուջեն հաստատելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։      

  • Обсуждалось

    06.12.2024 - 22.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Бюрехавана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 426

Принт