Добавить в избранное

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

      «____ » __________________  2024 թ.                                    N_______-Ն

 

 

 

 

ՀՀԿՀ -  «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ _______________________________________________________________________

 

                                 Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀԿՆ «Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում․ Օբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում» կանոնների հավաքածուն` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    04.12.2024 - 19.12.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 487

Принт

Предложения

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ ունեն կազմակերպությունները այս պահանջներին իրենց մասով ադապտացվելու համար: Եվ տեղեկատվական մոդելավորման հետ կապված շինարարական նորմ գրելուց առաջ նախապես ուսումնասիրեք ISO 19650 ստանդարտը: Եթե այս ստանդարտը ուսումնասիրված և ճիշտ ընկալված լիներ, կարծում եմ չեր ստացվի նման բովանդակության փաստաթուղթ նույնիսկ կանոնների հավաքածուի շրջանակներում: Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Այս փաստաթուղթը ձևակերպելիս աշխատեք խուսափել նույն ինֆորմացիան մի քանի տեղ մուտք անելուց (ձեզ մոտ նման դեպքեր կան): Նման երևույթները հետագայում բերում են ոչ ստույգ տվյալների առկայության, քանի որ լինում են դեպքեր, երբ պարզվում է մի տեղում նույն ինֆորմացիայի վերաբերյալ մի բան է գրված, իսկ 2-րդ տեղում մեկ այլ բան:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Խնդրում եմ հանել 170 էջից ավել անհասկանալի չափման միավորների սահմանումը կամ հիմնավորել այն: Ես ամբողջը չեմ նայել, որովհետև իմաստը չեմ տեսնում, սակայն հանդիպեցի «Չափման միավոր» սյունյակի տակ գրված «Փոքր խորության փոսեր» հասկացությանը: Կարծում եք դա այդպես էլ պետք է լինի՞:

Узнать больше