««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ» ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» տեքստում օգտագործվում է «արգելոց» բառը ինչը չի համպատասխանում միջազգային տերմինաբանությանը:
Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Աշխարհում նմանատպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից:
Արդի հայերենի բացատրական բառարանում (1976) «հնավայր» բառը սահմանված է որպես «1. հնությունների՝ հին հուշարձանների վայր, 2. Հնագիտական պեղումների վայր»,
Միաժամանակ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «արգելոցը» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածներին և ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ:
«Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենք, որը ընդունվել է 1978 թ., առաջին անգամ սահմանում է «պատմակուլտուրական արգելոցներ» տերմինը, որը հիմքում ուներ բնության արգելոցների օրինակը:
Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, և ըստ այդմ ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում, նպատակահարմար է համարվում դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:
Ներկայում համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) և Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին որոշման N 438 կարգի (այսուհետ Կարգ) դրույթներով հուշարձանների վերականգնման թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ ձևակերպումները անորոշ են և հակասական են մեկնաբանվում, ինչը լուրջ խոչընդոտ և ռիսկեր է առաջացնում հուշարձանների վերականգնման ու պահպանության համար:
Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` Լիազոր մարմինը «դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.,, համաձայն 30-րդ հոդվածի՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:
Կարգի 75-րդ կետի համաձայն` «Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ և վերահսկողությամբ:
Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
Վերոգրյալից հետևում է, որ տեղական և հանրապետական նշանակության հուշարձանների դեպքերը տարբեր են և վերջինի դեպքում թույլտվություն չի տրամադրում տեղական ինքնակառավարման մարմինը, ինչը սակայն անհասկանալի և անորոշ ձևակերպում ունի:
Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն լիազորված մարմինը՝ «թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար (ինչը հանդիսանում է նախագծման և շինարարկան աշխատանքների մաս՝ քանդման ու ամրակայաման աշխատանքների առումով):
ՀՀ Մշակույթի նախարարի 16.07.2009 թ. N 414-Ա հրամանով հաստատված է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից տրվող Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների թույլտվության ձևը:
Վերոնշյալ հակասությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում մասնավորապես`
Համայնքների կողմից (հիմնականում գյուղական համայնքներում), ի թիվս այլ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, տարաբնույթ մեկնաբանման հետևանքով խոչընդոտներ են ստեղծվում հուշարձանների վերկանգնման նախագծման առաջադրանքների, շինթույլտվությունների տրամադրման և շինարարական աշխատանքների իրականացման ինչպես նաև ռիսկային է մասնագիտական անբավարար գիտելիքներ ունենալը՝ պատմամշակութային հուշարձաններին անդառնալի հետևանքներ պատճառելու առումով:
Ստեղծվում են խնդիրներ Լիազորված մարմնի գործունեության համար, չհիմնավորված երկարատև փաստաթղթաշրջանառության անհրաժեշտություն (որպես կանոն հուշարձանների վերականգնումը ծայրահեղ հրատապություն է պահանջում)` արդյունքում ժամանակի և մարդկային ռեսուրսի վատնում խնդրի ոչ պարտադիր լուծմամբ, տարբեր սուբյեկտների հետ միջնորդավորված փոխհարաբերություններ, և այլն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակեցնել Օրենքում անորոշ ձևակերպումները ու սահմանել Լիազոր մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը։
Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունը՝ առաջարկվում է հստակեցնել և Լիազորված մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների համար:
Առաջարկվող հուշարձանների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին ՀՀ օրենքով:
Նույնական է նաև միջազգային օրենսդրական դաշտը՝ (Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան)։
Ֆրանսիայում և Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունները սովորաբար տրվում են ժառանգության պահպանման համար պատասխանատու համապատասխան պետական մարմինների կողմից:
Ֆրանսիայում Մշակույթի նախարարությունն իր տարածաշրջանային տնօրինությունների միջոցով (Directions Régionales des Affaires Culturelles - DRAC) կենտրոնական դեր է խաղում հուշարձանների և ժառանգության վայրերի վերականգնման համար թույլտվությունների տրամադրման հարցում: Տեղական իշխանությունները, ինչպիսիք են քաղաքապետարանները և տարածքային կառավարությունները, նույնպես կարող են ներգրավվել թույլտվության գործընթացում, ավելի փոքրամասշտաբ կամ տեղական նշանակության ծրագրերի համար: Ֆրանսիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է ժառանգության օրենսգրքով (Code du Patrimoine) և այլ համապատասխան կանոնակարգերով:
Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինթույլտվությունների տրամադրման պատասխանատվությունը հիմնականում պատկանում է տեղական Վերահսկողություններին (Soprintendenze), որոնք մշակութային ժառանգության և գործունեության նախարարության մասնաճյուղերն են: Վերահսկիչ մարմինները պատասխանատու են իրենց իրավասությունների շրջանակներում մշակութային ժառանգության վայրերի պահպանության, պահպանման և վերականգնման վերահսկման համար: Կախված հուշարձանի նշանակությունից և վերականգնման ծրագրի շրջանակից՝ թույլտվությունները կարող են պահանջել նաև ավելի բարձր մակարդակի մարմինների հաստատում, ինչպիսիք են՝ Մշակութային ժառանգության և գործունեության նախարարության տարածքային կամ ազգային գրասենյակները: Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է Մշակութային ժառանգության և լանդշաֆտի օրենսգրքով (Codice dei Beni Culturali e del Paesaggio) և այլ համապատասխան օրենսդրությամբ:
Ավստրիայում ոլորտը կառավարում է Ազգային ժառանգության գործակալությունը (National Heritage Agency (Bundesdenkmalamt)), որը ունի տարածքային ստորաբաժանումներ Ավստրիայի ռեգիոններում և տալիս է նախագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը թույլ կտա սահմանել Լիազորված մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը:
Հստակեցումը չի նախատեսում գործառույթների ավելացումներ մինչ այժմ Լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթներում և տրամադրած թույլտվություններում, ինչպես նաև չի առաջացնում լրացուցիչ ռիսկեր, իսկ նույնանման կարգավորում` այսինքն ոլորտային Լիազոր մարմնի կողմից նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման կարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև Հատուկ նշանակության հողերում (հուշարձանների դեպքում Հատուկ պահպանվող հողեր են) տրամադրվող թույլտվությունների համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները․
Նախագիծը պետական և համայնքային բյուջեներում եկամուտներ և ծախսեր չի առաջացնում:
- Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
02.12.2024 - 17.12.2024
-
Тип
Закон
-
Область
Культура, Защита историко-культурного наследия
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 356
Принт