ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
|
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 1. Անհրաժեշտությունը. Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: |
|
|
2 |
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
|
Գիտական դպրոցի պահպանման, զարգացման և երիտասարդացման գործունեություն ապահովելու նկատառումներից ելնելով հաճախ անհրաժեշտ է երիտասարդ կադրերի ներուժի ավելացում՝ հաշվի առնելով մասնագետների խիստ պակասը և գիտական տվյալ ուղղության զարգացման անհրաժեշտությունը: Նախագիծը կարգավորում է շահագրգիռ կողմերի ներկայացվող պահանջները՝ մի շարք բնագավառներում երիտասարդ գիտական մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը և առաջատար, խոստումնալից ուսանողների մասնագիտական լիակատար պատրաստումը: Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տվյալ ուսումնական տարվա ասպիրանտուրայի (առկա) և դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը, հաստատումը և վերաբաշխումը, ինչպես նաև ասպիրանտուրայի (հեռակա) և օրդինատուրայի ընդունելության տեղերի բաշխումը և վերաբաշխումը: ՀՀ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ ներկայացրել են ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերը: |
|
3 |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ասպիրանտուրայի ընդունելությունը: |
|
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
|
Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը, ինչպես նաև կարգավորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: |
|
5 |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: |
|
6 |
6. Ակնկալվող արդյունքը. |
|
|
Որոշման ընդունումը կապահովի երիտասարդ մասնագետների պատրաստման շարունակականությունը ու նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, որը հնարավորություն կտա պահպանել այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցը և ապահովել նրա հետագա զարգացումը, որն էլ իր հերթին անհրաժեշտ նախապայման է երիտասարդ մասնագետների պատրաստման համար: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2017/2018 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել շուրջ 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից 140 տեղ առկա ուսուցմամբ՝ տարկետման իրավունքով և 239 տեղ հեռակա ուսուցմամբ՝ առանց տարկետման իրավունքի, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 20 տեղ ինտերն կրթական ծրագրով, 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով: |
Տեղեկանք <<Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին: |
||
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: |
||
Տեղեկանք <<Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
-
Обсуждалось
28.02.2017 - 20.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 11483
Принт