Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրակումն ապահովելու անհրաժեշտությամբ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը, փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որն օրենքով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ 

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին մասին» օրենքում լրացում  կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 11-ի ՀՕ-307-Ն օրենքի համաձայն՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)  կենսաթոշակ կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինները, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային և զինվորական ստաժները  հաշվարկելու կանոնները, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։

Քանի որ այս օրենքներով Կառավարությանը լիազորություն վերապահված չէ, ուստի դրանցից բխող կարգավորումները Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ հնարավոր է սահմանել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 33-րդ հոդվածի 9-րդ մասերի հիման վրա։

Ըստ այդմ, վերը նշված 2 դեպքերում անհրաժեշտ է Որոշմամբ սահմանել կենսաթոշակ նշանակող մարմինը, զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կարգը (առկա կարգի առանձնահատկությունը), կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը։  

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

  1. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

  1. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած անձին, ով այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից կենսաթոշակ նշանակող մարմինը Ներքին գործերի նախարարություն է։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո քաղաքացիական ծառայողի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում` անկախ դիմելու օրվա դրությամբ այդ պաշտոնն զբաղեցնելու հանգամանքից:
  2. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցած անձին, ով այդ պաշտոնին նշանակվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից, 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժի առկայությամբ նշանակվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:
  3. Նշված 2 դեպքերում էլ՝
  • զինվորական ծառայության ստաժում հաշվառվում է նաև ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոն զբաղեցնելու և Ներքին գործերի նախարարությունում քաղաքացիական պաշտոն կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը՝ հինգ տարուց ոչ ավելի,
  • երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս, որպես զինծառայողի անձնական գործակից, հաշվի է առնվում համապատասխանաբար ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը: 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրակումը։ 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։

Ներկայացված նախագիծը նպատակ ունի ապահովել, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ։ 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Обсуждалось

    26.11.2024 - 12.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2008

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: