ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ (Ն)
Դեկտեմբեր 2024թ. ք. Գավառ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով` Գավառ համայնքի ավագանին որոշում է.
1․Սահմանել 2025 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 1-ի:
2. Սահմանել 2025 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 2-ի:
3. Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամության առաջին կարգ ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/, զինվորականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երեխաներին ազատել վարձավճարից:
2) Արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների, նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար սահմանել արտոնություն 50%-ի չափով:
3) Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ:
4. Հավելված 1-ի 17-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
5. Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից:
7․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Գ.Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-
Продолжительность
26.11.2024 11.12.2024 -
Тип
Финансовый отчет
-
Область
Социальное обеспечение, Культура, Финансовая, Экономическая, Государственная служба
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Гавар
Просмотры 100
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .