ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրվեժ համայնքի ավագանու կողմից նախորդ տարվա համար սահմանված տեղական վճարների դրույքաչափերը 2025 թվականի համար հիմնականում մնացել են անփոփոխ:
2025 թվականի համար Ջրվեժ համայնքում բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար է սահմանվում՝
- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 (երկու հարյուր) դրամ,
- ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 (տասը) դրամ։
Ջրվեժ համայնքում աղբահանության վճարը սահմանելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր բնակչի համար աղբի հավաքման, տեղափոխման և տեղակայման վրա կատարվող ծախսը, որի ինքնարժեքը 238,7 դրամ է կազմում, սակայն հաշվի առնելով բնակչության վճարունակության մակարդակը, առաջարկվում է կիրառել նվազեցման արտոնություն՝ աղբահանության վճար սահմանելով 200 դրամ։
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարը առաջարկվում է սահմանել օրենքով նախատեսված դրույքաչափերի ներքին շեմի չափով։
Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա, անչափահաս քույր/եղբայր)։
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեից՝ ելնելով երեխաների թվից: Ջրվեժի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 3 մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի, գույքի և ապրանքների ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը մոտավոր կազմել է ամսական 54 700 դրամ: Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար է սահմանվում մեկ երեխայի համար ամսական՝
1)Ջրվեժ համայնքի բնակիչ հանդիսացողների, 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար՝ 8 000 (ութ հազար) դրամ,
2)Ջրվեժ համայնքի բնակիչ չհանդիսացողների համար՝ 16 000 (տասնվեց համար) դրամ,
Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 15-30 %-ը:
Համայնքային ենթականության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝
1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
2) զինծառայող ծնողի երեխաների համար,
3) ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների համար,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար,
5) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
6) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության՝ երաժշտական դպրոցի ֆինանսավորումը նույնպես իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով՝ հաշվի առնելով երեխաների թիվը։ Դպրոցի մեկ սանի հաշվարկով փոփոխական ծախսի մոտավոր չափը ամսական կազմում է 25 685 դրամ։ Ծախսում ներառվում է գույքի և ապրանքների ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը և այլ ծախսեր։ Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար առաջարկվում է տեղական վճար սահմանել՝ մեկ երեխայի հաշվարկով` ամսական․
1) Ջրվեժ համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցողների, 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից բռնի տեղահանված Ջրվեժ համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար՝ 4 000 (չորս հազար) դրամ,
2) Ջրվեժ համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար՝ 6 000 (վեց հազար) դրամ։
Համայնքային ենթականության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայությունից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝
1) ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների համար,
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար,
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
4) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համար առաջարկվում է համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար՝ 75.1 (յոթանասունհինգ ամբողջ մեկ) դրամ կամ՝
2)ըստ տնտեսության՝ յուրաքանչյուր բաժանորդի համար ամսական՝ 5 303 (հինգ հազար երեք հարյուր երեք) դրամ։
Սակայն հաշվի առնելով բնակչության վճարունակությունը՝ վերջիններիս բեռը թեթևացնելու նպատակով, առաջարկվում է ոռոգման սեզոնի ընթացքում խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար՝ 2025 թվականի մայիսի մեկից մինչև սեպտեմբերի երեսունն ընկած ժամանակահատվածի համար կիրառվում են նվազեցման արտոնություններ, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար այն սահմանելով՝ 30 (երեսուն) դրամ։
Տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը։
-
Продолжительность
21.11.2024 12.12.2024 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Джрвеж
Общественное обсуждение
12.12.2024 15:00
Джрвеж, ул. Мелконяна. 76
Просмотры 115
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .