Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

6%94%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սամվել Սահակյան 05.12.2024 23:07:07 ժա կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Մարսողական տրակտի բնականոն աշխատանքը պայմանավորված է գաստրոդուոդենալ շրջանի և հեպատոբիլիար համակարգի միջև սերտ ֆունկցիոնալ փոխազդեցությամբ, որը լեղապարկի բացակայության պայմաններում խախտվում է։ Լեղապարկի բացակայության դեպքում հայտնաբերվում խոլեդոխի լայնացում, դիստոնիա և Օդդիի սֆինկտրի գերլարվածություն, որը բերում է նրա սկլերոզի, իսկ 25-50% դեպքերում՝ նպաստում է խոլեդոխոլիտիազի առաջացման։ Լեղին մարսողական տրակտի շարժունակության կարգավորիչ է։ Լեղապարկի անոմալիաները նպաստում են ստամոքս-աղիքային տրակտի շարժողական էվակուատոր ֆունկցիայի խանգարման։ Լեղապարկի բացակայության պայմաններում լեղու անընդմեջ հոսքը 12 մատնյա աղի՝ ակտիվացնում է մարսողական ֆերմենտները, խթանում է աղիքային շարժունակությունը՝ գրգռելով նրա լորձաթաղանթի նյարդային ռեցեպտորները, չեզոքացնում է ստամոքսահյութի թթվայնությունը և արգելակում՝ ստամոքսահյութի պեպսին ֆերմենտը։ Այս բացասական հետևանքների կանխման համար անհրաժեշտություն է առաջանում կարգավորել սննդակարգը, նրա ընդունման հաճախականությունը, որը պարտադիր ժամկետային զինծառայության դեպքում գործնականորեն անհնար է։ Լեղապարկի բնածին բացակայությունը զարգացման անոմալիա է, որը համարվում է շարակցական հյուսվածքի դիսպլազիայի վիսցերալ նշան։ Օրգան-համակարգերի այլ կառուցվածքային կամ գործառութային փոփոխությունները հայտնաբերելու-բացառելու նպատակով ցուցված է լայնածավալ հետազոտություն (գենետիկական, լաբորատոր-գործիքային բազմաթիվ հետազոտություններ), որոնք կարող են և չլինել արդյունավետ։ Մեր կարծիքով այս առաջարկը կարող է սահմանափակել քաղաքացու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը: Այն դեպքերում, երբ զորակոչիկը, կամ պարտադիր ժամկետային զինծառայողը լեղապարկի ախտաբանությունների ժամանակ ոչ պիտանի է զինվորական ծառայության համար, վիճակի վատացման դեպքում պարզապես չի դիմի վիրահատական բուժման, որովհետև կճանաչվի պիտանի (պոլիպների դեպքում կարող է զարգանալ չարորակացում, բորբոքումների ժամանակ՝ գանգրենա, և այլն)։
2 Սամվել Սահակյան 05.12.2024 23:07:07 Ժբ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Լեղապարկի լինել-չլինելը լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի համար որոշիչ նշանակություն չունի։ Նաև՝ տես ժա․ կետում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։
3 Սամվել Սահակյան 05.12.2024 23:07:07 Ժգ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Տես ժա․ և ժբ․ կետերում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։
4 Սամվել Սահակյան 05.12.2024 23:07:07 Ժդ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Տես ժա․ կետում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։
5 Սամվել Սահակյան 05.12.2024 23:07:07 1․ N 405-Ն որոշմամբ սահմանված հավելված 1-ի 61-րդ կետի 12-րդ ենթակետում «կամ լեղապարկի» բառերը չհանել։ Հիմնավորումը տես՝ ժա․ կետում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։