ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը սահմանելու մասին» N 1025-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում)շարադրել նոր խմբագրությամբ՝
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ԱՌՈՒՆԵՐՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ և ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ, ԽՐԱՄՈՒՂԻՆԵՐԻ, ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԴՐԱՆՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի _____ N ___-Ն որոշման |
|
|
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ԱՌՈՒՆԵՐՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ և ԱՅԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (այսուհետ` ավտոմոբիլային ճանապարհ) ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության ևէլեկտրահաղորդման գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով (այսուհետ` հաղորդակցուղի) հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման (այսուհետ` տեղադրում) ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները։
- Սույն կարգի իմաստով հաղորդակցուղու տեղադրման գործընթացը ներառում է ճանապարհը տնօրինողի հետ ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման տեղի, նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը և տեղադրվող հաղորդակցուղու շահագործման ընդունումը:
- Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման գործընթացում ճանապարհը տնօրինողը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ավտոմոբիլայինճանապարհների մասին», «Քաղաքաշինության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերով, այլ ենթաօրենսդրական ակտերով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:
4․ Ավտոմոբիլային ճանապարհի օտարման գոտիով Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից բացի, որևէ այլ հաղորդակցուղու տեղադրումն արգելվում է։ Բացառիկ դեպքերում ճանապարհը տնօրինողի կողմից համաձայնեցված կարգով անմիջապես ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով կամ օտարման գոտիով հաղորդակցուղիներ կարող են անցկացվել՝ ելնելով տեղանքի բարդ կամ բացասական ռելիեֆից։ Դրանք են՝ լեռնաշղթաները հատող տեղամասերը (լեռնանցքները), խիստ կտրտված կամ անկայուն լանջեր ունեցող տեղամասերը՝ իջատեղեր, ձորակներ, ժայռեր և այլն, ինչպես նաև բնակավայրերի միջով անցնող ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածներում գոյություն ունեցող հաղաղորդակցուղիների վերականգման և վերատեղադրման տեղամասերը։
- Քաղաքային կամ գյուղական համայնքներում բացառիկ դեպքերում ճանապարհը տնօրինողի կողմից համաձայնեցված կարգով թույլատրվում է էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով, եթե դրանք չեն հակասում «Ավտոմոբիլայինճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերի պահանջներին։
- Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ճանապարհը տնօրինողին է ներկայացնում Երևան քաղացից դուրս հատվածներում համապատասխան համայնքի ղեկավարը, Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` դիմող):
Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնության գործընթացը իրականացվում է երկու փուլով։
- Առաջին փուլով ճանապարհը տնօրինողի հետ ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման համար դիմողը ճանապարհը տնօրինողին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- համապատասխան գրություն (դիմում).
- ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի պահանջներին համապատասխան։ Եթե հաղորդակցուղիները տեղադրվում են ոչ մայրուղային գծերի ստեղծման նպատակով, ապա հաղորդակցուղիների նոր միացման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան ներկայացվում է հետագիծ-նախագծային փաստաթղթերի հիման վրա տրվող շինարարության թույլտվության նախագիծը.
- իրավիճակային հատակագիծը 1:500 կամ 1:1000 մասշտաբով և Գուգլ մափ (Google map) հավելվածով՝ նշելով՝ հողամասը, առկա (կամ կառուցվող) օբյեկտի տեղադիրքը, հարևան հողօգտագործումները, դեպի առկա (կամ կառուցվող) օբյեկտ գոյություն ունեցող և նախատեսվող հաղորդակցուղիները, տեղադիրքը՝ միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհահատվածի կիլոմետրը (պիկետը),
- տեղադրվող հաղորդակցուղիների լայնական կտրվածները և հեռավորությունը հաշված ճանապարհի կողնակի կամ մայթի եզրից,
- հիմնավորումներ նոր հաղորդակցուղու տեղադրման կամ հաղորդակցուղու վերատեղադրման անհրաժեշտության, ինչպես նաև արդեն իսկ գործող հաղորդակցության ուղիներով նոր հաղորդակցուղի անցկացնելու կամ ճանապարհների անհնարինության վերաբերյալ։ Այդ թվում՝ ներկայացվում են հաղորդակցուղիների տեղադրման (վերատեղադրման) այլ եղանակներ արտահայտող այլընտրանքային տարբերակները: Վերջիններս կարող են վերաբերվել հաղորդակցուղին տեղադրելու (վերատեղադրելու) այլընտրանքային ծրագծին, միաժամանակ մեկից ավելի հողատարածքներում հաղորդակցուղիների տեղադրման (վերատեղադրման) համախմբելիության այլընտրանքին և այլն։ Այլընտրանքային տարբերակից յուրաքանչյուրի համար ներկայացվում է այդ այլընտրանքի իրականացման իրավիճակային հատակագիծը, ինչպես նաև մյուս այլընտրանքների համեմատ առավելություններն ու թերությունները: Այլընտրանքային տարբերակներից յուրաքանչյուրի մասով ներկայացվում են նաև հիմնավորումներ այն մասին, թե ինչու համապատասխան այլընտրանքները չեն դիտարկվել որպես նախընտրելի տարբերակ․
- ոչ մայրուղային գծերի ստեղծման նպատակով հաղորդակցուղիներ տեղադրելու դեպքում ներկայացվում են նաև հիմնավորումներ տեղադրվող հաղորդակցուղիները ոչ մայրուղային հանդիսանալու, այդ թվում նաև դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքները միջին ռիսկայնության աստիճանի (lI կատեգորիայի) օբյեկտ հանդիսանալու վերաբերյալ․
- հաղորդակցուղի տեղադրվող (վերատեղադրվող) օբյեկտի (հողամասի) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում)․
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործող ստանդարտներով նախատեսված տարբեր տեսակի անվտանգության, ճանապարհային, ճանաչողական, նախազգուշացնող, ազդանշանային և այլ նշաններ (այդ թվում՝ նաև ժամանակավոր նշաններ), համապատասխան ցուցանակներ տեղադրման և գծանշումներ իրականացնելու պահանջի դեպքում՝ ներկայացվում է նաև դրանց տեղադրման գծապատկերը․
- նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը․
- պարտավորագիր՝ հաղորդակցուղու տեղադրման կամ վերատեղադրան արդյունքում վնասված ճանապարհի տարրերը վերականգնելու պարտավորության մասին։
- Ճանապարհը տնօրինողն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրյա ժամկետում`
- ուսումնասիրում է սույն կարգի 7-րդ կետով ներկայացված փաստաթղթերը.
- ըստ անհրաժեշտության՝ իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և կամ պաշտպանական գոտում դրա տեղադրման վայրի զննություն.
- կազմում և տրամադրում է եզրակացություն:
- Դրական եզրակացության դեպքում` ճանապարհը տնօրինողը դիմողին է տրամադրում նաև համապատասխան տեխնիկական պայմաններ:
- Ճանապարհը տնօրինողը եզրակացություն կազմելիս հաշվի է առնում`
1) ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցում, վերակառուցում) հեռանկարները.
2) նախագծվող oբյեկտի առաջարկվող տեղանշման համապատասխանությունը ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի պահանջներին.
3) տվյալ հողատարածքում այլ հաղորդակցուղի տեղադրած իրավաբանական, ֆիզիկական անձանց շահերը․
4) հաղորդակցուղիների տեղադրման (վերատեղադրման) այլ եղանակներ արտահայտող այլընտրանքային նախընտրելի տարբերակները:
- Երկրոդ փուլով դիմողը ճանապարհը տնօրինողի կողմից տրված եզրակացության և տեխնիկական պայմանների հիման վրա մշակված ու փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերը ներկայացնում էճանապարհը տնօրինողին` համաձայնեցման:
- Եթե ճանապարհը տնօրինողը դրական եզրակացություն և տեխնիկական պայմաններ է տրամադրել ոչ մայրուղային գծերի ստեղծման նպատակով հաղորդակցուղիներ տեղադրելու շրջանակներում իրականացվող աշխատանքները միջին ռիսկայնության աստիճանի (lI կատեգորիայի) օբյեկտ հանդիսացող հաղորդակցուղիների համար, ապա դիմողը ճանապարհը տնօրինողի համաձայնեցմանն է ներկայացնում վերջնական նախագծային փաստաթղթերը։
- Ճանապարհը տնօրինողը նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց համապատասխանությունն իր կողմից տրամադրված տեխնիկական պայմաններին, կազմում է եզրակացություն և այն տրամադրում դիմողին՝ պատճենը տրամադրելով տվյալ ճանապարհահատվածը պահպանող կապալառու կազմարեպությանը:
- Անհամաձայնության մասին եզրակացության դեպքում` թերությունները կրկին վերացված նախագծային փաստաթղթերը ճանապարհը տնօրինողի հետ համաձայնեցվում են տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
- Հաղորդակցուղու տեղադրման մասին դիմումը մերժվում է, եթե`
1) ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատումը, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրա տեղադրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման, միջին նորոգման (նորոգման), պահպանման ու շահագործման աշխատանքների իրականացման համար, պաշտպանական գոտու հողերում կարող է առաջացնել հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում), վտանգել ճանապարհի երթևեկությունը, վնասել ճանապարհի կառուցվածքի տարրերը, պատճառ հանդիսանալ տվյալ հատվածում այլ շինությունների վնասմանը.
2) ավտոմոբիլային ճանապարհը, որի օտարման շերտում նախատեսվում է տեղադրել հաղորդակցուղին, կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել կամ ենթարկվել է միջին նորոգման վերջին երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված այլընտրանքային տարբերակի բացակայությանդեպքերի։
- Դիմումի մերժման դեպքում`ճանապարհը տնօրինողը կազմում է անհամաձայնության մասին եզրակացություն` համապատասխան հիմնավորումներով, և այն տրամադրում դիմողին՝ պատճենը տրամադրելով տվյալ ճանապարհահատվածը պահպանող կապալառու կազմարեպությանը:
- Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների անսարքության և վթարի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում հաղորդակցուղիների սեփականատերերը:
18․ Հաղորդակցուղիների տեղադրման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով ավտոմոբիլային ճանապարհներին և ճանապարհների օտարման շերտի սահմաններում քանդման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հաղորդակցուղի տեղադրողը (սեփականատերը) ճանապարհը տնօրինողի համաձայնությամբ տվյալ ճանապարհը կամ ճանապարհահատվածը պահպանող կապալառու կազմակերպության հետ Հանրապետության Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է ճանապարհահատվածի նախկին տեսքի վերականգնման վերաբերյալ համապատասխան պայմանագիր։ Պայմանագրով հստակ պետք է սահմանվի ճանապարհահատվածի վերականգման նպատակով աշխատանքների համար նախագծով նախատեսված գումարի արժեքի հարյուր տոկոս կանխավճարի վճարման և աշխատանքների կատարման ժամկետի վերաբերյալ դրույթներ։
19․ Հաղորդակցուղիների տեղադրողները և դրանց սեփականատերերը կրում են պետությանը պատճառած վնասներն օրենքով սահմանված կարգով հատուցելու պարտավորություն` սույն կարգի 18-րդ կետով կնքվող պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում ավտոմոբիլային ճանապարհը նախկին վիճակում չբերելու՝ չվերականգնելու համար:
20․ Հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման ընթացիկ (ոչ անհետաձգելի) վթարավերականգնողական աշխատանքները կատարվում են սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո։
21․ Ավտոմոբիլային ճանապարհներին և ճանապարհների օտարման շերտում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անհրաժեշտություն առաջանալու դեպքում հաղորդակցուղու սեփականատերը անմիջապես (նույն օրը) այդ մասին գրավոր տեղեկացում է ճանապարը տնօրնողին՝ կցելով ճանապարհի վնասված հատվածի(ների) լուսանկարները և տեսահոլովակը, ինչպես նաև նաև վթարի վերաբերյալ ակտը։
22․ Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունները ավտոմոբիլային ճանապարհներին և ճանապարհների օտարման շերտում վնասված (վթարված) հաղորդակցուղինների վերաբերյալ անմիջապես (նույն օրը) տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանմանը՝ կցելով ճանապարհի վնասված հատվածի(ների) լուսանկարները և տեսահոլովակը։
23․ Ճանապարհը տնօրինողը ուսումնասիրում է սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերում նշված անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և 1-օրյա ժամկետում հաղորդակցուղու սեփականատիրոջը տրամադրում է վնասված (վթարված) հաղորդակցուղու վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում՝ ՝ պատճենը տրամադրելով տվյալ ճանապարհահատվածը պահպանող կապալառու կազմարեպությանը:
24․ Դրական դիրքորոշում ներկայացնելու դեպքում հաղորդակցուղու սեփականատը կարգի 18-րդ կետին համապատասխան իրականացնում է ճանապարհահատվածի վերականգման աշխատանքներ։ Ընթացիկ (ոչ անհետաձգելի) վթարավերականգնողական աշխատանքները սկսվում են պայմանագիրը կնքելուց հետո։
25․ Ավտոմոբիլային ճանապարհներին և ճանապարհների օտարման շերտում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների դեպքում սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կարող է կնքվել աշխատանքների կատարման ընթացքում:
26․ Ավտոմոբիլային ճանապարհները պահպանող կապալառու կազմակերպությունները առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության ավտոմոբիլային ճանապարհնների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում տեղադրվող հաղորդակցուղիների, ինչպես նաև վնասված (վթարված) հաղորդակցուղու վթարավերականգնողական աշխատանքների մասին անմիջապես պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանմանը։
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի _____ N ___-Ն որոշման |
ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ, ԽՐԱՄՈՒՂԻՆԵՐԻ, ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Սույն կարգով սահմանվում են նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման պայմանները և պահանջները։
- Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների՝ դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումը իրականացվում է հեռահաղորդակցության օպերատորների (այսուհետ՝ Օպերատոր) առաջարկությունների առկայության դեպքում։
- Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը իրականացվում է նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Սույն կարգի 3-ին կետի հիմքով կառուցված հեռահաղորդակցության ենթակառուցվածքները՝ դիտահորերը, խրամուղիները և հենասյուները կամ դրանց հատվածները Օպերատորներին տրամադրվում են վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Օպերատորի հետ կնքելով վարձակալության պայմանագիր:
- Սույն կարգի 2-րդ կետում նշված առաջարկությունները Օպերատորը պետք է ներկայացնի նոր կառուցվող և վերակառուցվող ճանապարհի ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման փուլում կառուցապատողի հետ կնքելով նախնական պայմանագիր՝ համաձայն Ձև N1-ի։ Սույն կետում նշված առաջարկությունները ներկայացնելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասություն ունեցող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածի 47-րդ կետով նախատեսված համապատասխան հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում Օպերատորներին, որոնք առաջարկություններ և տեխնիկական պայմաններ են ներկայացնում իրավասու մարմնին՝ Որոշման 1-ին հավելվածի 51-րդ կետով սահմանված ժամկետներում։
- Կառուցված և վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների առկայության դեպքում Օպերատորները հաղորդակցուղիները պետք է անցկացնեն միայն դրանց միջով:
- Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների սպասարկումը և պահպանումը իրականացվում է Օպերատորների կողմից։
Ձև N1
ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
_________________ ՙ____՚ _________________ թ.
(վայրը)
(պետական մարմնի կամ կազմակերպության անվանումը)
այսուհետ` ՙԿողմ-1՚, ի դեմս` ______________________________________, որը
(ազգանունը, անունը, պաշտոնը)
գործում է _____________________ հիման վրա, մի կողմից, և
_________________________________________________________________________,
(կազմակերպության անվանումը)
այսուհետ` ՙԿողմ-2՚, ի դեմս`_______________________________________, որը
(ազգանունը, անունը, պաշտոնը)
գործում է _____________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
- Կողմերը պարտավորվում են հետագայում կնքել պայմանագիր՝ նոր կառուցվող
կամ վերակառուցվող (ընդգծել) ավտոմոբիլային
(ճանապարհի անվանումը)
ճանապարհի օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները վարձակալությամբ տրամադրելու մասին:
2.Պայմանագիրը, որը Կողմերը պարտավորվում են կնքել, պետք է պարունակի հետևյալ պայմանները.
ա) վարձակալության վճարի չափը, վճարման պարբերականությունը
բ) կողմերի իրավունքներն ու պարտականությունները
գ) պայմանագրի գործողության ժամկետները, լուծման հիմքերը
դ) տվյալ դիտահորերից, խրամուղիներից, հենասյուներից կամ դրանց հատվածներից այլ անձանց կողմից օգտագործվելու հնարավորությունները և պայմանները
- Կողմ-1-ը պարտավորվում է պայմանագրի նախապատրաստված նախագիծը ուղարկել Կողմ-2-ին սույն պայմանագրի 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելուց հետո օրվա ընթացքում:
- Կողմ-2-ը պարտավոր է Կողմ-1-ին ուղարկել.
ա) պայմանագրի նախագծին հավանություն տալու վերաբերյալ տեղեկագիր, կամ`
բ) պայմանագրի նախագծին հավանություն չտալու դեպքում` տարաձայնության արձանագրություն:
Երկու դեպքում էլ` պայմանագրի նախագիծը ստանալու օրվանից հաշված _________ օրվա ընթացքում:
- Կողմ-1-ը, պայմանագրի նախագծի վերաբերյալ տարաձայնության արձանագրություն ստանալով, պարտավոր է` ստացման օրվանից հաշված ___________ օրվա ընթացքում Կողմ-2-ին տեղեկացնել տարաձայնության արձանագրության վերաբերյալ` իր կողմից հավանության կամ մերժման մասին:
- Կողմ-1-ի կողմից տարաձայնության արձանագրությունը մերժվելու դեպքում` Կողմերը հանդիպում են և կազմում տարաձայնության վերաբերյալ համաձայնության արձանագրություն:
- Կողմերը պարտավորվում են կնքել պայմանագիր` մինչև ՙ____՚ _________________ թ.:
- Եթե Կողմերից մեկը կփորձի շեղվել (մերժել) պայմանագիրը կնքելուց, ապա մյուս Կողմը իրավունք ունի դիմել դատարանի միջնորդությանը` պայմանագիրը կնքելուն հարկադրելու վերաբերյալ պահանջով:
- Պայմանագրի կնքումից առանց հիմնավորման շեղվող (մերժող) Կողմը պարտավոր է մյուս Կողմին փոխհատուցել` հասցված բոլոր վնասների համար:
- Կողմերից մեկի կողմից պարտավորությունների խախտման դեպքում, որոնք նշված են սույն պայմանագրի 3, 4 և 5 կետերում, մյուս Կողմին վճարում է տույժ ________________________ դրամ` ժամկետանցի յուրաքանչյուր օրվա դիմաց:
- Կողմերի հասցեները, վավերապայմանները և ստորագրությունները.
Կողմ -1 Կողմ- 2
_________________________ _________________________
_________________________ _________________________
_________________________ _________________________
_________________________ _________________________
_________________________ _________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ Կ.Տ
Ծանուցում: Կողմերը կարող են սույն պայմանագրի 2-րդ կետով նշված պայմանները լրացնել բացված տարբերակով միմիանց հետ համաձայնեցված պայմաններով:
-
Продолжительность
21.11.2024 12.12.2024 -
Тип
Pешение
-
Область
Транспорт, Безопасность дорожного движения, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство, Телекоммуникация(электронная коммуникация), Почтовая связь
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 274
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .