ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով սահմանված է, որ՝ «ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի վերահսկումը, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից», իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։
Հարկ է նշել, որ 2022 թվականի նոյեմբերից մեկնարկված խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ արդեն 2025 թվականին նախատեսվող մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իր բաղադրիչներով՝ ականաջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառման համար վճարում, ինչպես նաև էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։
Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել հանդես գալ սույն օրենսդրական փոփոխությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
Այս համատեքստում նշեմ, որ երբեմն առաջանում են ԱՆԻ ՊԱՍ համակարգում տվյալների ներբեռնման որոշակի խնդրիներ, վերջիններիս լուծման համար անհրաժեշտություն է առաջանում աշխատանքային կարգով դիմել, անգամ ոչ աշխատանքային օրերին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետին՝ համապատասխան կարգավորումներ ապահովելու համար։
Միաժամանակ նախագծի շրջանակներում անհարժեշտություն է առաջացել սահմանել նաև դրույթ՝ կենդանու մորթն անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների) իրականացնելիս ականաջապիտակի հանձնումը անասնաբույժին՝ ԱՆԻ ՊԱՍ համակարգից ելքագրելու նպատակով։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի կարգավորման նպատակն է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման բոլոր բաղադրիչները համակարգվեն և կառավարվեն մեկ մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ծրագրի ֆինանսական բաղադրիչը
Նախագծի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։
- ԿԱՊԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի ամբողջականությունը՝ ականաջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառման համար վճարում, ԱՆԻ ՊԱՍ համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում, ինչպես նաև ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկում և մուտքագրված տվյալների պահպանում՝ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։
Միաժամանակ ամրագրված դրույթով՝ անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի հանձնումը՝ կազմակերպության անասնաբույժին, կապահովի այդ ընթացակարգի իրավակարգավորումը՝ տնտեսավարողի և անասնաբույժի միջև։
-
Продолжительность
20.11.2024 05.12.2024 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 283
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .