««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը
- Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ (բացառությամբ՝ բնակչության սոցիալական պաշտպանության, կրթական, այդ թվում նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և արտադպրոցկան կրթության, գիտական և մշակութային ոլորտի հաստատությունների)՝ Կառավարության սահմանված կարգի համաձայն:
- Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանը հանձնված շարժական գույքը, ինչպես նաև Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել վարձակալության պայմանագիրը:
- Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման կամ ենթավարձակալության:
- Պետական կազմակերպությանն հանձնված և վարձակալությամբ տրամադրված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
- 6. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպության հանձնելը կամ վարձակալության տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
- 7. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) շարժական գույքից և Կառավարության սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքից։».
2) 6-րդ մասում «հանձնվում» բառից հետո լրացնել «կամ վարձակալությամբ է տրամադրվում» բառերով.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնին, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված շարժական գույքը և այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը, ինչպես նաև Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել վարձակալության պայմանագիրը:» բառերով.
4) 8-րդ մասում «իրենց հանձնված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալությամբ տրամադրված» բառերով։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմին, ենթակա պետական մարմին հանձնվող շարժական, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը: Կառավարությունը որոշում է նաև հանձնվող կամ վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման և տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «ամրացված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալությամբ տրամադրված» բառերով։
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում «ամրացված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալությամբ տրամադրված» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին, որոնց գույքը տրամադրվում է վարձակալությամբ՝ Կառավարության հաստատված կարգի համաձայն): Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-դ կետում «իրավունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, Պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետերի աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, Կառավարության հաստատած կարգի համաձայն Ընկերությանը վարձակալությամբ հանձնվող պետական սեփականություն հանդիսացող գույքի, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարությունը կարող է վերապահել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին) կամ մարզպետներին, ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ` լիազորված մարմին)։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
-
Продолжительность
19.11.2024 07.12.2024 -
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 210
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .