В стадии разработки
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 29-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 702-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացումներ կատարելու համար հիմք են հանդիսացել Որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի 2024 թվականի սեպտեմբերի
24-ին հրավիրված 1-ին նիստի քննարկումները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներին ևս։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակլնկալվում է Որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ընդլայնել, որն էլ իր հերթին կնպաստի աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքերի որակի և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ընձեռելով համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքների և տեղեկությունների ձեռքբերման հնարավորություն։
- Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:
-
Обсуждалось
18.11.2024 - 06.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Общественное обсуждение
06.12.2024 17:02
пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am
Просмотры 561
Принт