Добавить в избранное

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի Գիտության բաժնի «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 29-րդ կետի 29.2-րդ ենթակետից:

Նախագծով առաջարկվող Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրն ուղղված է 2026 թվականին գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` Կազմակերպություն) գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների համար սահմանված նվազագույն չափանիշներին համապատասխան գիտական կադրերի համապետական ատեստավորման և ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնելու համապատասխանությունը ստուգելու գործընթացի արդյունավետ և սահուն իրականացմանը։

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ժամկետին համապատասխան Կազմակերպությունների կողմից համապետական ատեստավորումն իրականացվել է 2021 թվականին՝ ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ սահմանված գնահատման չափանիշներին համապատասխան (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298–Ն որոշմամբ), որի արդյունքները հիմք են հանդիսացել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականը, յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացմանը՝ հասցնելով այն հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների։

Հաջորդ համապետական ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298–Ն որոշմամբ սահմանված նոր նվազագույն չափանիշներին, ինչպես նաև Կազմակերպության առանձնահատկություններով պայմանավորված իրենց կողմից սահմանված լրացուցիչ չափանիշներին համապատասխան, որի արդյունքները հիմք են հանդիսանալու Կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման վերանայման համար։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է հաստատել «Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ապահովելու է 2026 թվականին Կազմակերպությունում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների համար սահմանված նվազագույն չափանիշներին համապատասխան գիտական կադրերի համապետական ատեստավորման և ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնելու համապատասխանությունը ստուգելու գործընթացի արդյունավետ և սահուն իրականացումը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կուրվագծվեն գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը և անհատական արդյունավետության չափանիշները, կվերանայվեն արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, Կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորումը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության առավել անարդյունավետ կադրերի փոխարեն խոստումնալից և հեռանկարային կադրերի ներգրավմանը, գիտական գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի աշխատավարձերի, ինչպես նաև գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի Գիտության բաժնի «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 29-րդ կետի 29.2-րդ ենթակետից:

  • Продолжительность

    14.11.2024 29.11.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 348

Принт

Предложения

Hayk Hwvsepyan

16.11.2024

Նախագծով սահմանել նաև, թե տվյալ ոլորտի ինչպիսի միջազգային կոնֆերանսների է մասնակցել, ելույթ ունեցել է, թե ոչ, կցել ելույթը։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .