"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
23.11.2024
Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 19. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/7922) նախատեսված է, որ 2024 թվականի դրույքաչափերը թողնվում են անփոփոխ, ինչը ողջունելի է: Միաժամանակ խնդրահարույց ենք համարում հետևյալ իրավակարգավորումը. 2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային. 3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ և 26-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ, 24-րդ և 30-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Այս կապակցությամբ հարկ ենք համարում քննարկվող որոշումը իրավաչափ չէ և հակասում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումներին, ըստ որի տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է և ինչը գանձվում է ծառայության մատուցումից հետո միայն: Միաժամանակ ինչպես ցույց է տալիս մեր փորձը Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող գրանցմատյաննները՝ էլեկտրոնային ձևով, արդյունավետ չեն գործում և հնարավություն չեն տալիս քաղաքացիներին օգտվելու տեղական վճարների գծով իրենց ընձեռված արտոնություններից (տե՛ս (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) գործերով հայցերը): Այդ մասով առ այժմ քննվում են այդ դատական գործերը և շարունակվելու են 2025 թվականին: Հետևապես առաջարկում ենք քննարկվող որոշման նախագիծը համապատասխանեցնել «Տեղական տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումներին: