«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- #2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներ,
- #MinfinArmenia,
- #Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը,
- #Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշում
-
0 - За
-
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշումներում:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Վկայակոչված իրավական ակտերով ստեղծված համապատասխան հանձնաժողովներն ընդունում են պարտադիր կատարման ենթակա ակտեր, ինչը հակասում է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին:
3 Կարգավորման նպատակը և բնույթը .
Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին վերապահել ներկայումս հանձնաժողովների կողմից ընդունվող ակտերն ընդունելու լիազորությունը:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ կապահովվի նշված իրավական ակտերի՝ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցումը:
-
Обсуждалось
07.03.2018 - 23.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 6844
Принт