Добавить в избранное

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

31%69%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արտահանվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման (այսուհետ՝ Որոշում) 5.1 կետի համաձայն՝ Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն, իսկ 5.2 կետի համաձայն՝ արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:

Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1442-Ն որոշման 28-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`  ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին: Հավելվածի 32-րդ կետով՝ բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

Որոշման 4-րդ բաժնի 4.3 կետի համաձայն՝  կենդանիների նկատմամբ անասնաբուժական հսկողությունն իրականացվում է դրանց բեռնման ժամանակ և նշանակման վայրում կենդանիներին ուղարկող տնտեսություններում և ստացող տնտեսություններում կարանտինային միջոցառումների պարտադիր անցկացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջներով:

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներկայումս բացակայում է կենդանիների կարանտինացման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտը: 

2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նկատի ունենալով, որ Օրենքով նախատեսված է անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները՝ արտադրող և միջազգայնորեն ընդունված, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները բավարարելու (եթե դրանք ներկայացվել են) վերաբերյալ  իրավակարգավորում, իսկ Որոշմամբ սահմանված է՝ կենդանիներին ուղարկող տնտեսություններում և ստացող տնտեսություններում կարանտինային միջոցառումների պարտադիր անցկացման վերաբերյալ կարգավորում, միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներկայումս բացակայում է կենդանիների կարանտինացման գործընթացը կարգավորող իրավական ակտ, «Անասնաբուժության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը վերապահել՝ կենդանիների կարանտինացման կարգը հաստատելու, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու, ինչպես նաև տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ լիազորություն:

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կենդանիների կարանտինացում իրականացնելու գործունեությունը լիցենզավորել, միևնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է կենդանիների կարանտինացման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար վճարման ենթակա պետական տուրքի չափը: 

3 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։ 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը լիազորված կլինի  հաստատել՝ կենդանիների կարանտինացման կարգը, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև սահմանել՝ տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները: 

           5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։   

 

  • Обсуждалось

    12.11.2024 - 28.11.2024

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 839

Принт