«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի և 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը և վճարները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2025 թվականի համար Աշտարակ համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների հիման վրա։
Աշտարակ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աշտարակ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Կիրառվել են նաև համապատասխան գործակիցներ՝ հիմք ընդունելով տարածագնահատման գոտիները։
Տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը: Նշվածը ամրագրված է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածում /համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը/: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում:
Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, ավագանու սահմանած պարտադիր գանձույթ, հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Продолжительность
12.11.2024 27.11.2024 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Аштарака Арагацотнской области
Просмотры 260
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .