Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-50-Ն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-54-Ն, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-61-Ն, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-64-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-73-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-49-Ն և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-77-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N603-Ա որոշման Հավելված 1-ի կետ 2-ի ամրագված միջոցառուման կատարման անհրաժեշտությամբ:

1.2. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

1.3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ կապված խնդիրները

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 22․1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Կետ 16-րդ հոդվածի 1-ին մաս «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:»

Կետ 221-ին հոդվածի 2-րդ մաս «Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:»

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական ակտերին համապատասխանեցում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիքներ չեն ներկայացվել։

  • Продолжительность

    12.11.2024 27.11.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 291

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .