ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
24.10.2024 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ Ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք (4199 անձ), որից՝ 24-ի դիմումը հաստատվել է, 264-ինը մշակման փուլում է, 912-ի դիմումը մերժվել է, քանի որ ընտանիքի առնվազն 1 անդամը չի բավարարել ծրագրի պայմաններից որևէ մեկին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես՝
- Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներինն ըստ իրենց ցանկության։
- Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հստակեցվում է, որ դրական մնացորդի գաղափարն արդիական է, եթե այն գերազանցում է 100 հազար դրամը։
- Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվում է երեխա, ով ըստ Ծրագրի հանդիսանում է շահառու, նրա հաշվով աջակցությունը ենթակա է իրացման նույնիսկ այն դեպքում, երբ հավաստագիրն իրացվում է նախքան երեխայի ծնունդը։
- Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվում է հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդի իրացման ընթացակարգի ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը, քանի որ ներկայում դեռևս չկան իրացված հավաստագրեր, փաստացի տրամադրված հավաստագրերի թիվը 24-է և խնդիրն արդիական չէ ու հնարավոր չէ փաստացի դեպքերի հիման վրա իրականացնել ուսումնասիրություններ և սահմանել համապատասխան ընթացակարգեր։
- Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետ չկա, ինչը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել Ծրագրում ընդգրկվելու համար։
- Նախագծի 2-րդ կետի 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով հստակեցվում է, որ դիմումը մերժվում է, եթե դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի շահառու է։ Սույն պահանջը բխում է 710-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով սահմանված պայմանից։
- Նախագծի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվում է, որ տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ, ուստի նրանց տվյալների նույնականացումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։
- Նախագծի 2-րդ կետի 8-րդ ենթակետով հստակեցվում է, որ խոսքը վերաբերվում է միայն Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում ստացված հավաստագրերին։
- Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետով հանվում է ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստի ստուգումը մեխանիկական եղանակով, քանի որ ներկայում այդ տեղեկատվությունն ամբողջովին ստացվում է ինքնաշխատ եղանակով։
- Նախագծի 2-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանվում է, որ Ծրագրով սահմանված աջակցության դադարեցման հիմքերի առկայության դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվի պետությանը, եթե շահառուն տա իր համաձայնությունը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում ամսական վճարումներն իր կողմից իրականացնելու համար և դրանց շրջանակում ժամկետանց պարտավորությունները չգերազանցեն 90 օրը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
2025 թվականի բյուջեի հայտով ծրագրի համար նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ։
- Ակնկալվող արդյունքը
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերությունից։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .