«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ ___________ 2024 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրակազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 2-րդ կետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
- 2-րդ հավելվածի 2-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
- 2-րդ հավելվածի 29-րդ կետում «8» թիվը փոխարինել «7» թվով,
- 3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության ոլորտի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ
Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
»:
- 2. Առաջարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը։
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Обсуждалось
05.11.2024 - 20.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 382
Принт