В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
2 - Против
Հիմնավորում
««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 18.4-րդ կետի պահանջով, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունիսի 20-ը էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումը և վճարումը։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող օրենսդրության շրջանակներում մայրության նպաստը չաշխատող անձանց նշանակում և վճարում է Միասնական սոցիալական ծառայությունը՝ հիմք ընդունելով քաղաքացու կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկը։
էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացը իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու և փաստաթղթեր ներկայացնելու։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում։
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- չաշխատող անձանց մայրության նպաստը նշանակելու համար հիմք են հանդիսանում չաշխատող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության) վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգում, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները,
- էլեկտրոնային առողջապահության համակարգից մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ տվյալները ստանալ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն (տվյալ օրենքի նախագիծն արդեն իսկ շրջանառվել է),
- չաշխատող անձի մահվան դեպքում, եթե նրա տվյալները ստացվել են էլեկտրոնային առողջապահության համակարգից, նպաստ նշանակել մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնելու դեպքում։ Ընդ որում, միայն այս դեպքում է մայրության նպաստ նշանակելու համար պահանջվում դիմում ներկայացնել,
- մահվան պատճառով չստացված նպաստի համար ներկայացված դիմումը մերժելու հիմեքերը (չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ դիմողը չի հանդիսանում ընտանիքի անդամ կամ կամ մահացողի տվյալները չեն ստացվել էլեկտրոնային առողջապահության համակարգից, կամ մահացած անձը չի հանդիսանում չաշխատող անձ կամ հաշվառված չէ ՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով),
- ներկայացված դիմումի հիման վրա մայրության նպաստ նշանակելու կամ մայրության նպաստ նշանակելը մերժելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ տեղեկացնում է այն անձին, ում նշանակել է մայրության նպաստը կամ ով ներկայացրել է դիմումը (դիմումը մերժելու դեպքում)՝ նշելով մերժման հիմքը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի մայրության նպաստի նշանակման գործընթացը և կապահովվի հասցեականությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման) և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 18.4-րդ կետից:
4. Տեղեկանք
««Պետական նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ եկամուտների ավելացում նախատեսված չէ, իսկ օրենքն ընդունվելու դեպքում անհրաժեշտ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ միջոցները կնախատեսվեն ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում։
-
Обсуждалось
31.10.2024 - 15.11.2024
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 414
Принт