Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ժորա Հայրապետյան 09.11.2024 11:04:19 Առաջարկում եմ ՔԿԱԳ ծառայություններ իրականցնելիս էլ ազատել պետական տուրքի վճարումից Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից և միաժամանակ չեն ներկայացվել հիմնավորումներ: Նախագիծը նպատակ է հետապնդում որոշ խումբ գործերով՝ կապված գործերի բնույթի, դիմող սուբյեկտների և պաշտպանվող իրավունքի տեսակի հետ, երաշխիքներ սահմանել արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանի մատչելիության իրավունքի լիարժեք իրագործման համար: Այս առումով, հարկ է նշել նաև, որ Նախագծերի ընդունումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի 3.5-րդ և 3.13-րդ գործողություններից: Նշված գործողություններով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսել արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու ձևով, հայցվորներին բոլոր հիմնարար իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի, այդ թվում՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի և հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու հայցերով:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2024 21:04:50 Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, առաջարկում ենք 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.2) հայցվորները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ հայցերով.»: Գտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «անձի ֆունկցիոնալության գնահատում» հասկացությունը ներառում է ինչպես հաշմանդամություն սահմանելը, աստիճանը (խումբը) փոփոխելը, այնպես էլ կարգավիճակը վերականգնելը։ Առաջարկի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև կետը ծանրաբեռնելուց, քանի որ այժմ առկա է ոչ միայն «հաշմանդամության խումբ», այլև «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան»։ Ընդունվել է մասամբ: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի լրացվող 7.2 կետը խմբագրվել է հետևյալ շարադրությամբ՝ «7.2) հայցվորները՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը վերանայելու (վերականգնելու) վերաբերյալ հայցերով:»: