Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշմամբ սահմանված են հանրային էլեկտրոնային հաղորդակցու-թյան շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշները։

Հանրապետությունում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման աշխատանքների շրջանակում անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև  հանրային շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի որակի չափանիշներ, որով պայմանավորված նաև լրամշակել 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշումը։

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

     Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային շարժական կապի օպերատորների և ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարության հետ:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կնպաստի Հանրապետությունում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման աշխատանքների արդյունավետությանը։

 

  • Обсуждалось

    30.10.2024 - 15.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 411

Принт