Добавить в избранное

В стадии разработки

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

հոկտեմբեր 2024 թվականի N —— Լ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                   

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում շահառու հանդիսացող անձանց համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման հիման վրա ներկայացված դիմումը:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը.

2) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.

3) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։

  1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2025 թվականի ապրիլի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
  2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ հիմնադրամի միջոցով ապահովել տվյալների փոխանակումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանի հետ:
  3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներումժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ հետագա ամիսների ընթացքում՝ առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը։
  4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։
  5. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
  6. Սույն որոշման 8-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
  • որոշման 5-րդ կետում, N 2 հավելվածի 5-րդ կետում և 27-րդ կետում 2024 թվականի դեկտեմբերի բառերը փոխարինել 2025 թվականի մարտի բառերով.
  • որոշման N 1 հավելվածի

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը

ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից․

 բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:».

բ. 2-րդ կետում 2024 թվականի դեկտեմբեր բառերը փոխարինել 2025 թվականի մարտ բառերով.

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 50000 դրամ:».

  • որոշման N 2 հավելվածի

ա. 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տվյալներն առկա են սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված անձանց ցուցակներում։».

գ. 17-րդ կետում «անձը չի հանդիսանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ» բառերը փոխարինել «անձի տվյալներն առկա չեն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված անձանց ցուցակներում» բառերով.

դ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Սույն միջոցառման շրջանակներում ամսական դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր շահառուի համար՝ 50000 դրամի չափով:»:

  1. 11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ 10-րդ կետի, որի գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի -ի N -Լ որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

  1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.

3) հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց.

5) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը

ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից․

 բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:

  1. Սույն միջոցառման շրջանակում շահառու է նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որին դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն(այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող) հանդիսանում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձ:
  2. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվում է նրա ծնողին:
  3. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։
  4. Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է՝

1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.

2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ: 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի –ի N -Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ 

  1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:
  2. Ամսական դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է ծառայությունը էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
  3. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար դիմողը ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) և

ա. եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ անչափահաս շահառուի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն.

բ. անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն.

3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը.

5) փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

6) փաստացի բնակության վայրի հասցեն:

  1. Ծառայությունը դիմումով ներկայացված՝

1) անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ.

2) անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու (խնամակալ (հոգաբարձու) ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ, հակառակ դեպքում՝ անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։

  1. Դիմումով ներկայացված տվյալները համեմատվում (համադրվում) են բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանտվյալների հետ, և մերժվում կամ հաստատվում է դիմումը։
  2. Դիմումը մերժվում է այն անձի մասով,

1) ում տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) ում մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

3) ով, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն, չի հանդիսանում միջոցառման շահառու.

4) բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը սխալ է.

5) ում համար առկա է հաստատված դիմում:

  1. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
  2. Դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած 2025 թվականի ապրիլ ամսվանից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի:
  3. Ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում: Ընդ որում, սույն կետով սահմանված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բացակայության սկիզբը և ավարտը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարությանն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համա­կարգի մարմինը՝ շահառուի համաձայնությունն ստանալուց հետո։
  4. Ամսական դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
  5. Վճարման ցուցակ ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

3) անչափահաս շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի) քարտային հաշվի համարը.

5) վճարման ենթակա գումարը։

  1. Աջակցությունը շահառուի բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումն իրականացնում է շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  2. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
  3. Դիմողը պարտավոր է ներկայացնել հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։
  5. Ծառայությունը սույն կարգի 15-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։
  6. Ծառայությունը սույն կարգի 16-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։

 

  • Обсуждалось

    30.10.2024 - 15.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1097

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

15.11.2024

Կազմակերպությունը՝ 2023թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքով բռնի տեղահանված անձանց տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության սոցիալական աջակցությունների ապահովման և հասանելիության ուղղությամբ, որոնց արդյունքում արձանագրվել և բարձրաձայնել ենք իրավական խնդիրներ, որոնք արդի լուծում են պահանջում։ Իրավական աջակցության շրջանակներում արձանագրված և լուծման ենթակա հարցերը վերաբերում են վերոնշյալ որոշմամբ հաստատված դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ տարածքում բնակության համար ոչ պիտանի բնակարան /շինություն/ ունենալուն, կամ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չլինելու պատճառով։ Ներկայացված նախագծում առաջարկում ենք դիտարկել նախ և առաջ այն անձանց շահառու հանդիսանալու հարցը, ովքեր չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրից այն հիմքով, որ ՀՀ տարածքում ունեն սեփականություն, որը օբյեկտիվորեն նպատակային նշանակության տեսանկյունից բնակելի դիտարկել հնարավոր չէ, մինչդեռ բռնի տեղահանված անձանց մի ստվար զանգված զրկվել է աջակցությունից, քանի որ ՀՀ-ում ունի բնակության համար ոչ պիտանի սեփականություն և որևէ ձևով մինչև օրս փորձ չի արվել այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան միջոցներ և թիրախ խմբերում ներառելու նաև այն դեպքերը, երբ սեփականությունը փաստացի բնակության կամ օգտագործման համար պիտանի չէ։ Հաջորդիվ, ձեռնարկել համապատասխան միջոցները որպեսզի այն անձիք, ում տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չեն եղել հանդիսանան աջակցության շահառու, հիմք ընդունելով վերջիններիս անձնագրային տվյալները կամ այլ փաստ որ իրենք Արցախցի են ի սկզբանե։ Բացի այդ, նախագծով չի հիմնավորվում այն դրույթը, թե ինչ պատճառների արդյունքում է որոշվել սոցիալական աջակցության ժամկետը բոլոր շահառուների համար սահմանել մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ Այս համատեքստում նախ պետք է դիտարկել հետևյալը, որ աջակցությունը ունի նպատակ անձանց ապահովել կեցության և այլ ծախսերով, հետևաբար ապագայի ինչ ակնկալիքով է նախագիծ մշակող մարմինը սահմանել, որ մինչև 2025 թվականի մարտ ամիսը տեղահանված արցախցիները չեն ունենալու կեցության հարց, մասնավորապես՝ պետությունը Փախստականի մասին կոնվենցիայի հռչակված սկզբունքերով կիրառել է տեղահանված անձանց նկատմամբ ժամանակավոր պաշտպանություն, որը ունի նպատակ ապահովել վերջիններիս կեցության հարցը, մինդչդեռ՝ սույն դեպքում ոչ իրավաչափորեն է մշակվել նախագիծը առանց նման պայմանների առկայության ուսումնասիրություն, ուստի՝ պետք է նախ և առաջ հիմք ընդունել թե քանի արցախցի է մինչ օրս դարձել բնակարանային ապահովման շահառու, և ի՞նչ միտումով է հաստատվում այն փաստը, որ մինչև վերջնաժամկետ անձը կունենա կացարան ՀՀ տարածքում, և չի ունենա կեցության համար նախատեսված սոցիալական աջակցության անհրաժեշտություն։ Հետևաբար առաջարկում ենք, աջացության ժամկետը բոլոր տեղահանված անձանց համար սահմանել մինչև՝ 2025 թվականի դեկտեմբեր ամիսը, սակայն դրա դադարման հիմքը սահմանել անձանց կամ վերջիններիս ընտանիքի անդամների բնակարանային ապահովման շրջանակներում շահառու հանդիսանալը և միաժամանակ դրա արդյունքում ՀՀ տարածքում գույք ձեռք բերելու փաստը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև աջակցության չափը։ Այն պարագայում, երբ ընդհանուր բնակչությանը հասանելի տարբերակով աջակցությունը կազմելու է 50,000 դրամ, ապա առանձին խմբերի անձանց անցնելու դեպքում այն կդառնա 40,000, ապա 30,000 դրամ։ Այս մոտեցումն առաջացնում է հիմնավոր մտահոգություններ խտրականության և անարդարության վերաբերյալ։ Անհրաժեշտ է նկարագրել, թե որն է առանձին խմբերի դեպքում գումարի չափի էականորեն նվազեցման օբյեկտիվ հիմնավորումը, այդ թվում՝ դրա լեգիտիմ նպատակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Նախագծով առաջարկվում է 2025 թվականի ապրիլից աջակցություն տրամադրել առանձին խմբերի անձանց, այդ թվում՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց։Նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ փաստարկ, որը կբացատրի, թե ինչու աջակցության այս ծրագրում չեն ներառվելու 3-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան) ունեցող անձինք, ներառյալ վիճակագրություն զբաղվածության, եկամուտների և ծախսերի հարաբերակցության վերաբերյալ։Առաջարկվող աջակցությունից հաշմանդամություն ունեցող որոշ անձանց բացառելը մեծացնելու է առկա անհավասարությունները և անտեսելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։

Узнать больше