Добавить в избранное

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

  • Обсуждалось

    30.10.2024 - 14.11.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 451

Принт

Предложения

Արսեն Մանուկյան

13.11.2024

Առաջարկում եմ Նախագծով առաջարկվող Հանրային ծառայության մասին օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել ենթակետ, որի համաձայն բարեվարքության հարցերով կազմակերպիչը խորհրդատվություն է տրամադրում (ներկայացնում առաջարկություններ) նաև գենդերային հավասարության և հակախտրականության կանոնների խախտումների դեպքերի վերաբերյալ։

Արսեն Մանուկյան

13.11.2024

Նախագծով նախատեսվում է, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը տրամադրելու է իր գործառույթներից բխող խորհրդատվություն, ինչպես նաև ներկայացնելու է առաջարկություններ։ Առաջարկում ենք սահմանել, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը բոլոր խորհրդատվությունները և առաջարկությունները իրականացնելու է գրավոր։ Խնդրում ենք պարզաբանել հետևյալը․ իր գործառույթներն իրականացնելիս բարեվարքության հարցերով կազմակերպիչը օգտագործելու է Մալբռի էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, թե ոչ։

Արսեն Մանուկյան

13.11.2024

Առաջարկում ենք քննարկել Բարեվարքության հարցերով կազմակերպչի, հակակոռուպցիոն պատասխանատուի և ազդարարման պատասխանատուի պարտականությունները՝ մեկ պաշտոնատար անձի պարտականություններում համատեղելու հարցը։ Առաջարկությունը բխում է այն տրամաբանությունից, որ նշված գործառույթները նպատակ ունեն կանխարգելել կոռուպցիան։ Կարծում ենք, որ երեք գործառույթների համախմբումը կնպաստի այն իրականացնող անձի մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում, կապահովի այն իրականացնող անձի լիարժեք ներգրավումը կանխարգելման գործառույթներում, կբարձրացնի նշված գործառույթների իրականացման արդյունավետությունը։

Узнать больше