Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     2025 թվականի համար Հրազդան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց  դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների,  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի և  «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ հոդվածների հիման վրա։   
      Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:        
      Հրազդան համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարների դրույքաչափերը նախորդ տարիներին հիմնականում մնացել են անփոփոխ: 2025 թվականի համար նույնպես առաջարկվում է սահմանված տեղական վճարների դրույքաչափերը հիմնականում թողնել անփոփոխ։

    Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է համայնքի  բյուջեից՝  ելնելով երեխաների թվից: Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի և գույքի (տնտեսական, գրենական) ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ  ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը մոտավոր կազմել է 35 000 դրամ: 
         Հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ առաջարկվում է սահմանել մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 6000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 15-20 %-ը:

 Նույն տրամաբանությամբ են սահմանված նաև համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների կողմից  մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը:

     «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
       Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

        «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 16-րդ հոդվածի համաձայն  արտոնություններ կարող են կիրառվել համայնքի ավագանու որոշմամբ: Սույն նախագծով  սահմանվում են արտոնություններ տեղական վճարի դրույքաչափի նվազեցման կամ վճարից ազատելու՝ նախագծով նախատեսված դեպքերում:

  • Продолжительность

    29.10.2024 04.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Граздана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 329

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .