ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի՝ համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները:
. Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերը և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալը:
Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Համայնքի ավագանու որոշումը ենթաօրենսդրական նոմատիվային բյութի իրավական ակտ է:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.
3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար
-
Обсуждалось
28.10.2024 - 12.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Лорийская область муниципалитет Ташира
Просмотры 309
Принт