В стадии разработки
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
15 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը․
Նախագծերի ընդունումը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
Ներկայումս ավտոտրանսպորտային միջոցների շուկան հանդիսանում է առևտրի իրականացման վայր, որը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն համարվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի շրջանակներում սահմանված ծանուցումը դա ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով տեղեկացնելն է, որի շրջանակներում լիազոր մարմինը ըստ էության իրականացնում է միայն ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը։
Այլ խոսքով, լիազոր մարմինը գործունեության ծանուցման պահին չունի գործունեության տվյալ տեսակին ներկայացվող պահանջների պահպանումը ստուգելու լիազորություն և գործունեության տվյալ տեսակին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրավասու մարմինների կողմից իրականացվում է միայն ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման ժամանակ։
Հարկ է նկատել, որ Կառավարությունը 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1409-Ն որոշմամբ հաստատել է ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները, մինչդեռ տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տալու պահին չկա դրանց պահպանումը ստուգելու իրավական հնարավորություն։ Ավելին, Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158.2-րդ հոդվածով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու կապակցությամբ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներ չեն կայացվել, ինչից ակնհայտորեն ենթադրվում է, որ այս ոլորտում բացակայում է արդյունավետ վերահսկողությունը։
Եվ այս առումով, ծանուցման ենթակա ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպումը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, լիազոր մարմինը տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տալու հարցը քննարկելիս կունենա ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջների պահպանումը ստուգելու իրավական հնարավորություն և միայն սահմանված պահանջների պահպանված լինելու պարագայում տնտեսավարողին կտրամադրվի ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման լիցենզիա։
Արդյունքում, կկանոնակարգվի ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման գործունեությունը՝ սպառողներին մատուցելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում, իսկ օրենսդրական պահանջների չպահպանման դեպքում առկա կլինի տրված լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հնարավորություն՝ անբարեխիղճ տնտեսավարողին զրկելով գործունեության տվյալ տեսակով զբաղվելու իրավունքից։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման գործունեության համար սահմանել լիցենզավորման պահանջ՝ սահմանելով նաև ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով առևտրի իրականացման վայրը, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկան, համարվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ, հետևապես ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորելու պայմաններում նպատակահարմար է գործունեության տվյալ տեսակը հանել առևտրի իրականացման վայրի տեսակների շարքից, որպեսզի դրանց վրա չտարածվեն առևտրի իրականացման վայրի ծանուցման և ընդհանուր պահանջները՝ տվյալ ոլորտի համար սահմանելով լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակի հստակ պայմաններ ու պահանջներ՝ միաժամանակ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների անվանումը համապատասխանեցնելով ՎԻՎՕ 158․2 հոդվածով սահմանված գործունեության տեսակին։
Նկատի ունենալով նաև, որ Նախագծերի փաթեթով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպումը դադարելու է համարվել առևտրի իրականացման վայրի տեսակ՝ այն դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի իրականացման համար լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվելու են պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվող լիցենզիայով, հետևապես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը` ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու հետ կապված վարչական գործերի քննությունը, առաջարկվում է վերապահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ որպես վերահսկողություն իրականացնող Կառավարության ենթակա մարմին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման գործունեությունը՝ սպառողներին մատուցելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում։
5․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ նախատեսվող պետական տուրքի հաշվին։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծերի փաթեթը ուղղակիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
-
Обсуждалось
24.10.2024 - 08.11.2024
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 676
Принт