Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1414-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է. «2) որոշմամբ սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի.»: Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի ինկորպորացիայի արդյունքում առաջացել է իմաստային անհամապատասխանություն։

Հարկ է նշել, որ Որոշման ընդունման նպատակը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձևավորմամբ, և որոշ գործառույթներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը փոխանցելու օբյեկտիվ իրավական անհրաժեշտությամբ։

Հետևաբար, Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում տեղի է ունեցել տեխնիկական բնույթի վրիպակ։

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ «նախարարության պետի» բառերը փոխարինելով  «նախարարի» բառով:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում «նախարարության պետի» բառերը փոխարինել  «նախարարի» բառով, որի արդյունքում տեխնիկական բնույթի վրիպակը կշտկվի։

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 4․ Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները  և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների նվազեցումներ և ավելացումներ չեն նախատեսվում:

6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

7․ Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-ն որոշման մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ «նախարարության պետի» բառերը փոխարինելով  «նախարարի» բառով:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    23.10.2024 - 08.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 562

Принт