Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 10:41:46 Առաջարկ 1. Նախագծի 51-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. ՏԱԽ-ի կազմում տարբեր դերակատարներ (հանրային հատված, մասնավոր (գործարար) հատված և քաղաքացիական հասարակություն) ներգրավված են 33.3 տոկոս հավասար համամասնությամբ։ Ընդ որում, ըստ LEADER-ի մեթոդաբանության, վերջիններիս անդամների առնվազն 50 տոկոս + 1 անձ համամասնությունը ներկայացնում է գործարար և քաղաքացիական հասարակության հատվածները՝ այդ թվում համայնքի ղեկավարին կից խորհրդակացական մարմինները, իսկ անդամների 50 տոկոս - 1 անձ համամասնությունը՝ հանրային տեղական մարմինները (պետական և ՏԻՄ հաստատությունները)։ Յուրաքանչյուր կառույցից մեկ անձ իրավունք ունի քննարկումններին մասնակցելու և մեկ ձայնի իրավունքով քվեարկելու: Հիմնավորում. Համայնքում ձևավորված խորհրդակացական մարմինները մեծ դերակատարում և նշանակություն ունեն որոշակի ոլորտների զարգացման ողղությամբ, հետևաբար՝ կարևոր է նաև նրանց միավորելը և որպես դերակատարներ նրանց հանդես գալը ՏԱԽ-ում: Ընդունվել է։ Նախագծի համապատասխան կետը լրամշակվել և վերաշարադրվել է։
2 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 10:45:35 Առաջարկ 2. Նախագծի 52-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Ըստ LEADER մեթոդաբանության՝ համայնքը դիտարկվում է ոչ միայն որպես վարչատարածքային միավոր, այլև խրախուսվում է տարածքի զարգացումը դիտարկել համայնքի վարչատարածքային սահմաններից դուրս՝ ելնելով կարևոր այն սկզբունքից, որ համայնքը նաև բնակիչների հանրություն է, որոնք ունեն վարչական սահմաններով չպայմանավորված ընդհանրություններ։ Բացի այդ LEADER մեթոդաբանությունը նկատի է առնում, որ համայնքի վարչական տարածքում գործում են ինչպես հանրային կառավարման (պետական և տեղական), այնպես էլ քաղաքացիական հասարակության՝ այդ թվում համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինները և գործարար ոլորտների տարբեր սուբյեկտներ։ Այսպիսով, տարածքային զարգացումը դիտարկվում է ինտեգրացված մոտեցմամբ՝ ներառելով բոլոր տեղական շահագրգիռ դերակատարներին։ Հիմնավորում. Համայնքում գործող դերակատարների առումով անհրաժեշտ է հստակ նշել նաև օրենքով սահմանված և գործող համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնների դերակատարումը նաև ՏԱԽ-երի ձևավորման և գործունեության մեջ: Ընդունվել է։ Նախագծի համապատասխան կետը լրամշակվել և վերաշարադրվել է։
3 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 10:54:24 Առաջարկ 3. Նախագծի 55-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. ՏԱԽ-երի ռազմավարությունները, որպես կանոն, ներդաշնակեցված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համայնքների զարգացման Ծրագրերի բովանդակությանը, որում հաշվի են առնվել նաև համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների տեսլականը։ Ի տարբերություն այդ ծրագրերի՝ ՏԱԽ-ի մշակած ռազմավարությունը ինտեգրված զարգացման ռազմավարություն է, որը ներառում է գործարար, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության գործառույթների շրջանակները և ուղղված է ՏԱԽ-ի տարածքի զարգացմանը։ Ռազմավարական գործողությունների ծրագիրը հիմնված է ՏԱԽ-ի անդամների համաձայնության վրա, որոնք ներկայացնում են բոլոր տեղական շահագրգիռ կողմերին և իրագործվում են բոլոր կողմերի փոխադարձ համաձայնությամբ ու համատեղ կառավարմամբ։ Հիմնավորում. Տարածքային զարգացման գործում պետք է բոլոր դերակատարների տեսլականները հաշվի առնվեն, քանի որ նրանք որպես ՏԱԽ մաս իրենց գործողություններով միտված են համայնքի զարգացմանը: Ընդունվել է։ Նախագծի համապատասխան կետը լրամշակվել և վերաշարադրվել է։
4 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 11:01:50 Առաջարկ 4. Նախագծի 93-րդ կետի 3-րդ ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Պետական, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վարձատրության մակարդակը նախատեսվում է համապատասխանեցնել բարձրագույն կրթության առնվազն 12 տոկոս ետվերադարձի մակարդակի՝ վերանայելով նաև մի շարք ոլորտային հատվածներում աշխատավարձի չափը, որտեղ հիմնականում ընդգրկված են և աշխատում են կանայք՝ այդ աշխատանքը մրցունակ դարձնելով թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Հիմնավորում. Որոշակի աշխատանքներում գենդերային համաչափությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այն դարձնել մրցունակ երկու սեռերի ներգրավվածությունը ապահովելու համար, մեթոդներից մեկը աշխատավարձի չափի բարձրացնումն է այդ ոլորտներում: Ընդունվել է ի գիտություն։ Նախագծում փոփոխություն չի կատարվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով նախատեսվում է պետական, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վարձատրության մակարդակի բարձրացում, ինչն իր հերթին մեծացնելու է նման աշխատատեղերի գրավչությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։
5 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 11:10:25 Առաջարկ 5. Նախագծի 164-րդ կետի 1-ին ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. 1) տեղական ինքնակառավարման արդյունավետության, թափանցիկության և մասնակցայնության բարձրացումը․ Հիմնավորում. Լրացուցիչ ներդրումնների ներգրավման, կազմակերպությունների և բնակչության փոխվստահության համար անհրաժեշտ է ՏԻՄ կարողությունների զարգացումը՝ նաև ՏԻՄ կառավարման մասնակցային գործիքների մշակման և կիրառման նպատակով: Ընդունվել է։ Նախագծի համապատասխան կետը լրամշակվել և վերաշարադրվել է։
6 Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations) 08.11.2024 11:21:32 Առաջարկ 6. Նախագծի 169-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Ռազմավարության իրականացման առաջընթացի գնահատման զեկույցները պատրաստվելու են 1-2 տարի պարբերությամբ, որոնք հիմք են հանդիսանալու ռազմավարության թարմացման և/կամ ռազմավարությունում համապատասխան ճշգրտումներ իրականացնելու համար։ Հիմնավորում. Ռազմավարության իրականցման ընդհանուր տևողությունը 6 տարի է, հետևաբար նախագծի համաձայն դրա իրականցման գնահատումը կատարվելու է առնվազն երկու անգամ, կարծում ենք սահմանված ժամանակահատվածը բավարար չէ կատարված աշխատանքները գնահատելու նոր դրույթներ և ժամկետներ սահմանելու և դրանք իրականացնելու տեսանկյունից: Ընդունվել է։ Նախագծի համապատասխան կետը լրամշակվել և վերաշարադրվել է առաջարկության տրամաբանությանը համապատասխան։