Добавить в избранное

Находится в правительстве РА

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում, որոշման կարգավորումներում ի հայտ են եկել իրավական բնույթի խնդիրներ, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.

Այսպես, Որոշման 12-րդ կետի, հավելված N 2-ի 2-րդ կետերի, հավելված N3-ի 22-րդ, 28-րդ կետերի, հավելված N4-ի 5․3․-րդ կետի կարգավորումներում լրացվել են ձևակերպումներ, որոնք հնարավորություն են տալիս հստակեցնել և վերացնել իրավական անորոշությունը հետևյալ իրավիճակներում.

  1. Ռեզիդենտին տրամադրված հողակտորը, նույն Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող և ռեզիդենտի կարգավիճակ ստացած մեկ այլ կազմակերպության օտարելու դեպք,
  2. Օտարման դեպքում նոր ռեզիդենտի կողմից Որոշման կատարման պահանջները (որոշակի ժամկետներում շինարարության իրականացման, մասնավորապես հողակտորի նպատակային օգտագործման, ընդհանուր ենթակառուցվածքների պահպանմանը մասնակցելու պարտավորության և այլն) ստանձնելու դեպք,
  3. Որոշման պահանաջները կատարելու հնարավորությունից զրկված (օրինակ ֆինանսական դժվարություններ ունեցող) ռեզիդենտների համաձայնությամբ նվիրաբերության դադարեցման դեպք։
  4. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացված նախագծում վերոնշյալ կարգավորումներում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել ներկայացված խնդիրները։

Մասնավորապես, Որոշման 12-րդ կետում առաջարկվող լրացման նպատակն է ներդաշնակեցնել փոփոխվող կետը Որոշման այլ կարգավորումների հետ, քանի որ Որոշմամբ առկա կարգավորումների (առավել ևս այս նախագծի ընդունման դեպքում) գործարկումը ամեն դեպքում ենթադրում է, որ Նախարարությունը պետք է հնարավորություն ունենա ստորագրել հիմնական Նվիրաբերության պայմանագրից բացի այլ պայմանագրեր կամ համաձայնագրեր։

Որոշման հավելված N 2-ի 2-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել կարգավորման կիրառումը այն իրավիճակներում երբ կիրառվելու է ռեզիդենտին տրամադրված հողակտորը, նույն Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող և ռեզիդենտի կարգավիճակ ստացած մեկ այլ կազմակերպության օտարելու ընթացակարգը։

Որոշման հավելված N3-ի 22-րդ կետում առաջարկվում է լրացնել «ինչպես նաև սույն որոշման հիման վրա այլ ռեզիդենտից հողակտորի և դրա սահմաններում առկա շինության ձեռքբերման (նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրառուի պարտավորությունների փոխանցմամբ և գրավի պարտավորության պահպանմամբ)» ձևակերպումը, հակառակ դեպքում առկա ձևակերպումը կարելի է մեկնաբանել, այնպես որ ռեզեդենտի կարգավիճակի տրամադրմանը պետք է պարտադիր կարգով հաջորդի հողի նվիրաբերությունը, քանի որ որպես միակ բացառությունը ներկայումս սահմանվում է վարձակալությամբ տարածքի վարձումը։ Առաջարկվող փոփոխությամբ փաստորեն բացառությունը լրացվում է նաև օտարման ընթացակարգը կիրառելու հնարավորությամբ, ինչը ի սկզբանե եղել է Որոշման կիրառման կարևոր տարր։

Որոշման հավելված N3-ի 28-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել արտադատական եղանակով նվիրաբերված հողակտորը վերադարձնելու հնարավորությունը։ Նույն տրամաբանությամ առաջարկվում  է փոփոխել է նաև հավելված N4-ի 5․3․-րդ կետը։

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխություններով  կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.

4         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ներկայացված նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի դրույթներից:

 

 

 

  • Обсуждалось

    17.10.2024 - 01.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 736

Принт

Предложения

Հայկ Հայրապետյան

31.10.2024

Առաջարկ. Ընդունել ներկայացված փոփոխությունները` դրանով նպաստելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով և հենց քննարկվող` թիվ 1218-Լ որոշմամբ հռչակված նպատակների իրականացմանը: Հիմնավորում. - Գործող իրավակարգավորմամբ նախատեսվում է միայն` 1) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` Բարձր տեխնոլոգիական և ինժեներական կազմակերպությանը հատկացնելու հնարավորություն, 2) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: - Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված: Ավելի պարզ` եթե կազմակերպությունը գումար չունենա շինարարությունն ավարտելու համար, չի կարող այն փոխանցել նույն պահանջներին համապատասխանող, նույնպես բարձր տեխնոլոգիական ու ինժեներական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության: Ներկայիս հայաստանյան իրականությունում, երբ մեր ժողովուդը հաստատել է ժողովրդավարության անշրջելիության գաղափարին իր հավատարմությունը և մեր պետությունը բռնել է բարձր տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտի զարգացման համառ ու խոստումնալից ճանապարհը, այս նախագծով սահմանված փոփոխությունները կոչված են նպաստելու այդ նպատակների իրականացմանը, վերացնելու ոլորտի և «Ինժեներական քաղաքի» արագ ու ազգանպաստ զարգացման ճանապարհին եղած օրենսդրական խոչընդոտները: Փոքր-ինչ ավելի հանգամանալից. Նախագծի հակիրճ բնութագրում և հիմնավորումներում առավել քան մանրամասն ու համոզիչ ներկայացված են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը և համապարփակ մանրամասնված են առկա օրենսդրական բացերը լրացնելու ողջամիտ ու արդյունավետ քայլերը: Թվում է, թե այդ հիմնավորումներին ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա: Միաժամանակ, տեղին է նշել, որ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.3 կետում, ի թիվս այլնի, նպատակադրված է իրականացնել մի շարք քայլեր, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ընկերություններում անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով և այլն, տեխնոլոգիական ներուժի ներգաղի խթանում, «Ինժեներական քաղաքի» օրինակով ճարտարագիտական և արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծում և զարգացում, ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում և այլն: ՀՀ կառավարության 2020թ-ի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված է «Հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի» ձևը, որի 3.4. կետով սահմանված է հողամասի և ենթակառույցների սեփականության իրավունքի փոխանցման հնարավորություն երրորդ անձանց միայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով: Նույն հավելվածի 3.5. կետով նվիրառուին պարտավորեցվում է հողամասի և ենթակառույցների նկատմամբ ցանկացած ճանապարհով երրորդ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքներ փոխանցելու (այդ թվում՝ վարձակալության տրամադրման) դեպքում երաշխավորել այդ երրորդ անձանց կողմից այդ պայմանագրով սահմանված ծրագրային նպատակների պահպանումը, որի խախտմամբ հողամասի և ենթակառույցների օգտագործումը այդ երրորդ անձանց կողմից համարվում է պայմանագրի խախտում նվիրառուի կողմից։ Այսինքն` բարձր մակարդակով սահմանվել են պետության համար գերակա նպատակներն ու ուղղությունները, այդ նպատակով մեկնարկվել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, նախատեսվել է այդ ծրագրում ընդգրկվող ընկերություններին ներկայացվող պահանջները, հողահատկացման հարցը, հողամասի ու ենթակառուցվածքի օգտագործման նպատակներն ու սահմանափակումները, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցման կամ վարձակալության տրամադրման հնարավորությունը: Սակայն, քննարկվող որոշմամբ նախատեսվում է միայն. 3) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` ծրագրի մասնակիցներին հատկացման հնարավորություն, 4) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված, այսինքն` ով էլ ձեռք բերի, չի կարող պետության սահմանած պայմանները խախտել: Այս տեսանկյունից, աներկբա, արդարացի կլինի համապատասխան դեպքերում սահմանել, որ պետությունից նվիրատվություն ստացած հողամասը չի կարող առևտրի առարկա դարձնել, այլ կարելի է միայն գնահատել, առկայության դեպքում, դրա վրա կառուցվածը: Այս կարգավորման պարագայում բաց են մնում օբյեկտիվ իրականությունում հանդիպող և քննարկվող իրադրության համար հատկանշական դեպքեր, ինչպես օրինակ, եթե հավաստագրված կազմակերպությունը, որը պետք է շինարարությունը կատարի ինքնուրույն, զրկվում է շինարարությունն ավարտելու ֆինանսական հնարավորությունից (իսկ ծրագրի նպատակներից է հենց «ստարտապ» կազմակերպություններին խրախուսելը, ինչը նաև Կառավարության վերոհիշյալ Ծրագրում է ամրագրված), իսկ ներկա ժամանակագրական ու աշխարհաքաղաքական հանգամանքները չեն բացառում նմանատիպ սցենարը: Միանգամայն ողջունելի է քննարկվող փոփոխությունների նախաձեռնությունը: Փոփոխությունները հնարավորություն կտան այն կազմակերպություններին, որոնք սկզբնական փուլում չեն հավաստագրվել լիազոր պետական մարմնի կողմից, հավաստագրվել և այլ ռեզիդենտից ձեռք բերել համապատասխան տարածքը` իհարկե պետության սահմանած` դրա նպատակային օգտագործման պայմանների պահպանմամբ: Գործող իրավակարգավորումն, այդ առումով, հղի է ոլորտի զարգացման ճանապարհին փակուղային իրավիճակների ստեղծման և այդպիսիք պահպանելու վտանգով:

Узнать больше