ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները կարգավորվում են հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։ Նշված կանոններով, ի թիվս այլնի, սահմանված են նաև էլեկտրական ցանցին միացման ժամկետները։ Հաշվի առնելով նոր միացման դիմումների քանակը աճը, հանձնաժողովը 2023 թվականին սահմանել էր էլեկտրական ցանցին միացման անցումային ավելի երկար ժամկետներ, որը հնարավորություն կտար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ներկայացված մեծաքանակ դիմումների պարագայում ապահովել սպառման համակարգերն էլեկտրական ցանցերին միացումները։ Նշված ժամկետների սահմանումից հետո էլեկտրական ցանցերին միացման ուշացման դեպքերը կտրուկ նվազեցին, ինչը ըստ էության թույլ տվեց միացման գործընթացը կարգավորել։ Այնուհետև, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմեց հանձնաժողով՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել անցումային ժամկետների գործողությունը, հաշվի առնելով, որ դեռևս ընկերություն են ստացվում մեծաթիվ դիմումներ և երկար միացման ժամկետների առկայությունը թույլ է տալիս ընկերությանը ճշգրիտ պլանավորել իր ռեսուրսները։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման անցումային ժամկետների գործողությունը։ Նշվածը թույլ կտա ավարտին հասցնել վերջին երկուսուկես տարվա ընթացքում ընկերություն ներկայացված ավելի քան 22 000 միացման դիմումների շինմոնտաժային աշխատանքները՝ ուշացման վտանգի տակ չդնելով ապագայում ներկայացվելիք դիմումնի պատշաճ ընթացքը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման կնվազեն սպառման հակարարգերն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ուշացման դեպքերը, թույլ կտան սպառողների մոտ ստեղծել ողջամիտ ակնկալիք իրենց սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման աշխատանքները սահմանված վերջնաժամկետին ավարտին հասցնելու առումով։
-
Обсуждалось
17.10.2024 - 02.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 562
Принт