«Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Թանգարանների մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-93-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների և հավաքածուների պահպանությունը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը պետական մշակութային քաղաքականության առանցքն է կազմում: Այդ առումով մեծ տեղ է հատկացվում թանգարաններին, քանի որ վերջիններս մեծապես ներգրավված են երկրի մշակութային ինքնությունը կերտող արժեքների պահպանման և հանրահռչակման գործում: Թանգարանները ոչ միայն մշակութային արժեքներ ու հավաքածուներ հավաքող, ուսումնասիրող, հանրայնացնող, պահպանող կառույցներ են, այլև լուրջ ներդրում ունեն զբոսաշրջության, մշակութային և սոցիալական հաղորդակցության գործում: Հետևաբար թանգարաններն իրավացիորեն կարող են համարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աղբյուր: Շնորհիվ հասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ: Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և ըստ էության շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան: Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք:
Ուստի ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է մասնավոր կամ հայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացությանը չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով՝ նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:
5․ Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Կապահովվի թանգարաններին կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
7․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:
9․ Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Обсуждалось
16.10.2024 - 31.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 504
Принт