Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ա․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Նախազորակոչային տարիքը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է 14-ից մինչև 18 տարեկանը, որում ստորին սահմանը՝ 14 տարեկանը հիմնավորված և իրատեսական է։ Նախազորակոչային տարիքի ստորին սահմանը իջեցնելը մինչև 0 տարեկան խիստ մտահոգիչ է, անիրական, ոչ կիրառելի։ Ծննդյան վկայականի հետ երեխային զինվորական հաշվառման թերթիկ տալը գործնականում անհնար է, անիմաստ է․ նաև անհասկանալի է զինկամիսարիատի գործառույթները այս դեպքում։
2 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 դ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 13-րդ կետում «Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, բժշկական կազմակերպություններում» բառերի փոխարինումը «Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, բժշկական հաստատություններում» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։ «Բժշկական կազմակերպություններ» բառակապակցությունը փոխարինումը «բժշկական հաստատություններ» բառակապակցությամբ՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․
3 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 Ը․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների հանձնաժողովների կազմում՝ հաշվի առնելով նեղ մասնագիտական բնույթի բուժհետազոտություն իրականացնելու փաստը, իրատեսական չէ, նաև հիմնավորված չէ թե նախագահի, թե հանձնաժողովի կազմում տարբեր՝ տվյալ հետազոտության համար ոչ անհրաժեշտ մասնագետների ներառումը։
4 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 թ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 24-րդ կետում «Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ» բառերի փոխարինումը «Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
5 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ժ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 25-րդ կետում «առանձնացված առաջնային օղակ» բառերի փոխարինումը «Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
6 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ժգ. Կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 32-րդ կետում «Քաղաքացու» բառը փոխարինումը «Շուրջօրյա բժշկական հսկողութjուն պահանջող դեպքերում քաղաքացու» բառերով հիմնավորված չէ 32-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի դեպքերում։
7 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ժը․ կետ․ Առաջարկում եմ «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը չփոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով 36-րդ կետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
8 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ժթ. Կետ․ Առաջարկում եմ Նախագծի 37-րդ կետի 1-ին ենթակետի առաջարկվող խմբագրության մեջ «առողջության առաջնային պահպանման» բառերը փոխարինել «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերով. Քանի որ «առողջության առաջնային պահպանման» բառերի օգտագործումը տվյալ դեպքում անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
9 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 ի. Կետ․ Առաջարկում եմ «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը չփոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով։ 37-րդ կետի 2-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
10 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իա. Կետ․ Առաջարկում եմ «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը չփոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով։ 37-րդ կետի 4-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
11 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իբ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 38-րդ կետի առաջին պարբերությունը թողնել անփոփոխ։ Անձնական գործի պատշաճ վարումը խիստ կարևոր գործիքակազմ է զինկոմիսարիատի համար, կամայական մոտեցումներից զերծ մնալու առումով։ Զինկոմիսարիատին զրկել այս էական գործիքակազմից վտանգավոր է, հնարավոր հետևանքները՝ անկանխատեսելի։
12 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իդ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 39-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։ Հոդված 39. Բժշկական փորձաքննությունների տեսակները 1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են բժշկական փորձաքննության հետևյալ տեսակները. 1) ժամանակավոր անաշխատունակության, 2) բժշկասոցիալական, 3) ռազմաբժշկական, 4) դատաբժշկական, 5) դատահոգեբուժական, 6) դատաթմրաբանական, 7) թունաքիմիական: 4. Ռազմաբժշկական փորձաքննությունը անձի՝ զինվորական ծառայության պիտանիության կամ զինծառայողների կամ զինվորական ծառայությունից արձակվածների մոտ առկա հիվանդությունների կամ վնասվածքների՝ զինվորական ծառայության հետ պատճառահետևանքային կապի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշումն է:
13 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իե. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 39-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «Բժշկական կազմակերպություններ» բառակապակցության փոխարինումը «բժշկական հաստատություններ» բառակապակցությամբ՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․
14 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իզ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 41-րդ կետի առաջին նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։ 41-րդ կետի առաջին նախադասությունում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
15 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 իը. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 42-րդ կետում երկրորդ նախադասության հանելը հակասում է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասին։
16 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լա. կետ․ Առաջարկում եմ «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը չփոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով։ 47-րդ կետի 1-ին ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
17 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լգ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 47-րդ կետի 5-րդ ենթակետում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։
18 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լդ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 48-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։
19 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լզ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 49-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։
20 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լէ.կետ․ 49-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմակերպություն» բառի փոխարինումը «հաստատություն» բառով՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․ իսկ պարբերության վերջում լրացնել նոր նախադասությամբ առաջարկված լրացման տեքստում «հաստատություն» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով»
21 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 լի. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 50-րդ կետի երրորդ պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։
22 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 խգ. կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 58-րդ կետի առաջին նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «բժշկական փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։
23 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 խդ. Կետ․ 59-րդ կետում առաջարկվող փոփոխություններում «կազմակերպություն» բառի փոխարինումը «հաստատություն» բառով՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․ «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերի փոխարինումը «առողջության առաջնային պահպանման» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։
24 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 խզ.կետ․ 63-րդ կետում առաջարկվող փոփոխություններում «կազմակերպություն» բառի փոխարինումը «հաստատություն» բառով՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․
25 Սամվել Սահակյան 27.10.2024 10:11:21 խը. Կետ․ առաջարկում եմ «ռազմաբժշկական» բառը չհանել 65-րդ կետում «ռազմաբժշկական» բառի հանելը հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։