ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 17.11.2017թին ընդունվել  և ՀՀ Նախագահի կողմից 07.12.2017թ.-ին ստորագրվել է ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-216-ՆՕՀ, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-217-Ն, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-218-Ն Հայաստանի Հանրապետության օրենքները (այսուհետ՝ Օրենքներ), որոնք ուժի մեջ են մտել 23.12.2017թ.-ին: Օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու  մասին, «Եկամտային  հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսա­թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրա­ր­կումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշումը:

    Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-216-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները հստակեցնելու և արդյունավետությունն ապահովելու նպատակով ուժը կորցրած են ճանաչվում «Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան 2011 թվականի օգոս­­տոսի 4-ի  N 1064-Ն» և «Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1021-Ն» որոշումները՝ իրավական ակտերի ընդունման իրավասությունը վերապահելով պետական լիազորված մարմնին:

        

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

  Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել և հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները, որոնք բխում են ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 22.02.2018թ. N 169-Ա որոշումից:

 

 

  • Обсуждалось

    28.02.2018 - 16.03.2018

  • Тип

    Приказ

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7966

Принт