Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագիծ
-
0 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետը «գանգատը» բառից հետո լրացնել «կամ հոգեբանական ախտանշանները» բառերով։ Լրացումն անհրաժեշտ է Ստամբուլի արձանագրությանը համապատասխանության նպատակով՝ հաշվի առնելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի հոգեբանական ձևերը։ | ||
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագիծ 3-րդ կետի 2-րդ ենթակետը «մարմնական վնասվածը» բառերից հետո լրացնել «, հոգեբանական» բառով։ Լրացումն անհրաժեշտ է Ստամբուլի արձանագրությանը համապատասխանության նպատակով՝ հաշվի առնելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի հոգեբանական ձևերը։ | ||
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագիծ 3-րդ կետի 2-րդ ենթակետը «հետևանք» բառից հետո լրացնել «նույնիսկ երբ առկա չէ ձերբակալված անձի հայտարարությունը»։ | ||
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագիծ 3-րդ կետի 3-րդ ենթակետը «վարչակազմի ծառայողը» բառից հետո լրացնել «կամ այլ երրորդ անձ» բառերով։ | ||
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ը լրացնել նոր տողով, հետևյալ բովանդակությամբ. «Բժշկական զննությանը ներկա երրորդ անձինք՝ ☐ Առկա են ☐ Առկա չեն։ Առկայության դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը (դերը))»: Հաշվի առնելով, որ ոստիկաններն, ըստ անհրաժեշտության, կարող են ներկա գտնվել զննությանը, անհրաժեշտ է արձանագրել նրանց տվյալները՝ հնարավոր ազդեցությունն, անհրաժեշտության դեպքում, գնահատելու համար։ | ||
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ. «Զննությունն իրականացվում է թարգմանչի աջակցությամբ. ☐ Այո ☐ Ոչ։ Առկայության դեպքում՝ թարգմանչի անունը, ազգանունը, հայրանունը, թարգմանության լեզուները (ներառյալ՝ ժեստերի լեզուն)»։ | ||
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ի լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն՝ ☐ Ունի ☐ Չունի ☐ Հրաժարվում է պատասխանել»։ | ||
8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ը լրացնել ձերբակալված անձի ձերբակալման պատմությունը հավաքելու բաժինով: Սա կարող է էական նշանակություն ունենալ, քանի որ հասկանալը, թե ինչ համատեքստում է անձը ձերբակալվել կամ տեղափոխվել, կարող է օգնել բացահայտելու խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի ձևը: Առաջարկում ենք ներառել ձերբակալված անձի ձերբակալման վերաբերյալ տեղեկությունները (օրինակ՝ ձերբակալման ամսաթիվ, վայր, ցանկացած տեղափոխություն, մենախցում պահելու ժամանակաշրջան և այլն): | ||
9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի բոլոր մասերում «սեռական զննություն» բառերը փոխարինել «միզասեռական համակարգի զննություն» բառերով։ Վերջինս անհրաժեշտ է դիտարկել որպես ֆիզիկական զննության մաս՝ ենթակա լրացուցիչ համաձայնության ստացման։ | ||
10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր հավելվածով՝ իրազեկ համաձայնության ձևով, որը պետք է ստորագրվի նախապես, նաև զննության ավարտին։ Առկա ձևաչափը թույլ չի տալիս համոզվել, որ այն տրվել է իրազեկ կերպով Օրինակ՝ որ անձին իր իրավունքները ներկայացվել են իրեն հասկանալի լեզվով, ունեցել է հարցեր տալու հնարավորություն, գիտի համաձայնություն չտալու կամ տրված համաձայնությունից հրաժարվելու հնարավորության մասին և այլն։ | ||
11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ի 14-րդ կետի ենթակետերի փոխարեն առաջարկում են դիտարկել հետևյալ հարցերը. «- Դուք ունե՞ք կրկնվող մտքեր կամ տրավմատիկ իրադարձություններից անցանկալի հիշողություններ: Եթե այո, ապա որքա՞ն հաճախ են դրանք տեղի ունենում, և ի՞նչն է դրանք առաջացնում: - Կա՞ն կոնկրետ իրավիճակներ, վայրեր կամ ձայներ, որոնք Ձեզ ստիպում են զգալ ուժեղ վախ, տխրություն կամ անհանգստություն, կարծես վերապրում եք այդ իրադարձությունը: Ի՞նչ եք անում, երբ դա տեղի է ունենում: - Դժվարանու՞մ եք քնել, այդ թվում՝ քուն մտնելը կամ քնած մնալը: Սովորաբար քանի՞ ժամ եք քնում։ Արթնանո՞ւմ եք մղձավանջների կամ անհանգստացնող մտքերի պատճառով: - Արդյո՞ք Ձեր հոգեկան վիճակն ազդե՞լ է ամենօրյա գործողություններ կատարելու Ձեր ունակության վրա, ինչպիսիք են Ձեր մասին հոգալը, ուրիշների հետ շփվելը կամ տնային գործերը անելը: Կա՞ն գործողություններ կամ իրավիճակներ, որոնցից փորձում եք խուսափել, քանի որ դրանք հիշեցնում են Ձեզ տրավմատիկ իրադարձության մասին: - Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր տրամադրությունը ամենօրյա ռեժիմով: Հաճա՞խ եք անհանգիստ, հուսահատ կամ դյուրագրգիռ զգում: Ինչպե՞ս են փոխվել այդ զգացմունքները տրավմատիկ իրադարձություններից հետո»: | ||
12 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ը լրացնել նոր տողով, որը թույլ կտա ժամանակագրորեն պատկերացնել վնասվածքի առաջացումը, ապաքինման կամ սրացման փուլերը, սրացումները: Այն կարող է լինել մոտավոր, օրինակ՝ որ վնասվածքն առաջացել է վերջերս, սպին հին է և այլն, եթե առկա չէ հստակ տվյալ։ | ||
13 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ը լրացնել նոր գծապատկերներով, որոնք հնարավորություն կընձեռեն տեսնել մարմինը կողքի դիտանկյունից, ինչպես նաև մանկահասակ երեխայի մարմնի գծապատկերը։ | ||
14 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 1-ի 20-րդ կետից առաջ առկա նախադասությունն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Իմ ստորագրությամբ հաստատում եմ, որ սույն ձևաթղթում մուտքագրված տեղեկությունները ճշգրիտ են՝ հիմնվելով իմ անմիջական դիտարկումների և ձերբակալած անձի տրամադրած տվյալների վրա։ Հաստատում եմ, որ բժշկական զննությունն անցկացվել է մասնագիտական չափանիշներին և էթիկական ուղեցույցներին համապատասխան՝ իմ գիտելիքներով և մասնագիտական դատողությամբ։»: | ||
15 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ում առաջարկում ենք հստակեցնել, որ արձանագրությունը պետք է լրացվի որոշակի ժամկետում (օրինակ՝ բժշկական զննությունից 24 ժամ հետո): Պետք է հստակ նշվեն թե՛ զննության, թե՛ արձանագրության կազմման սկիզբը և ավարտը։ | ||
16 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Արձանագրությունում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի, ներկայացվեն ժամանակագրական կարգով և ճշգրիտ արտացոլեն պացիենտի տրամադրած տեղեկությունները։»։ | ||
17 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ը 7-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «8) Եթե արձանագրության որևէ բաժնի տեղեկությունները գրելու համար լրացուցիչ տեղ է անհրաժեշտ, ապա դրա մասին անհրաժեշտ է նշում կատարել տվյալ մասի ներքևում, իսկ գրառումը կատարել նոր էջում։ Յուրաքանչյուր շարունակական էջ պետք է ստորագրված և թվագրված լինի բժշկի կողմից։»։ | ||
18 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ում անդրադառնալ այլ փաստաթղթերը կամ լուսանկարները կցելու, թվագրելու և ստորագրելու հարցին։ | ||
19 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Բժշկական զննությունն իրականացվում է բացարձակ գաղտնիության պայմաններում՝ առանց երրորդ անձանց, այդ թվում՝ Ոստիականության ծառայողի ներկայության (ներառյալ լսելիության և տեանելիության), բացառությամբ այն դեպքերի, երբ բուժաշխատողը չի հայտնել, որ երրորդ անձանց ներկայությունն անհրաժեշտ է անվտանգության նկատառումներից կամ թարգմանչական անհրաժեշտությունից ելնելով։ | ||
20 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ը 13-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «14) Այն դեպքերում, երբ պացիենտն անգիտակից վիճակում է, կամ երբ զգալի ջանքեր են գործադրվել, և հնարավոր չէ ստանալ անձի ազատ և իրազեկ համաձայնությունը կամ պարզել նրա կամքն ու նախընտրությունները, այդ թվում՝ աջակցության և խելամիտ հարմարեցման միջոցով, բուժաշխատողը կարող է առաջնորդվել անձի կամքի և նախապատվության մեկնաբանմամբ՝ որպես վերջին միջոց»։ | ||
21 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | Հրամանի նախագծի հավելված 2-ի 20-րդ կետի ենթակետերում նշված պահանջները արտացոլել նաև հավելված 1-ում՝ դյուրացնելու լրացման գործընթացը։ | ||
22 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 21.10.2024 00:10:21 | 23-րդ կետի «հոգեբանի» բառը փոխարինել «հոգեկան առողջության մասնագետի (ներառյալ՝ հոգեբան, հոգեթերապևտ կամ հոգեբույժ)» բառերով։ Փոփոխությունը հնարավորություն կտա բուժաշխատողներին կատարելու համապատասխան ուղղորդումներ՝ ըստ կարիքի։ |