Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք  հանգամանքներով այն է՝ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետի միջոցառման պատասխանատու մարմին նպատակահարմար է, որ հանդիսանա Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ Գրասենյակ), քանի որ ներկայումս սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին վերաբերող մի շարք օրենքների փոփոխություններ իրականացվում է Գրասենյակի կողմից, որով տարանջատվելու են մի շարք գործառույթներ,  1.3-րդ ենթակետի միջոցառման պատասխանատու սյունակում փոփոխությունը պայմանավորված է  այն համգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Գրասենյակը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N //48.56/30064-2022 գրությամբ ռազմավարության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս առաջարկել է սահմանել սննդամթերքի անվտանգության ոլորտի արագ արձագանքման համակարգի ներդրման միջոցառումը։ Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, սակայն Գրասենյակի կողմից բազմիցս մերժվել է այն առաջարկությամբ, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավանորմով՝ տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը մշակելու լիազորությունը վերապահված է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին, հետևաբար հաշվի առնելով Գրասենյակի կածիքը նպատակահարմար է, որ տվյալ միջոցառման պատասխանատու հանդիսանա Գրասենյակը։

Միաժամանակ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2-րդ կետի 2․1-ին ենթակետը, 3-րդ կետի 3․1-ին, 3․2-րդ, 3․3-րդ ենթակետերը և 4-րդ կետի 4․2-րդ և 4․3-րդ ենթակետերը, քանի որ 2․1-ին միջոցառումը ռազմավարության կարգավորման առարկան չէ, որովհետև սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործումը և համապատասխանեցումը ԵԱՏՄ և միջազգային չափանիշների սահմանված է Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքի 5․1-ին հոդվածով այն է՝ տվյալ ոլորտի պետական քաղաքականության մշակումը, հետևաբար այն շարունակական բնույթ է կրում և ժամանակի ընթացքում օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերը անընդհատ փոփոխվում են։ 3-րդ կետի 3․1-ին կետով սահմանված միջոցառումը իր բոլոր ենթակետերով իրականացվել է ՀՀ կառավարության 2017  թվականի օգոստոսի 3-ի N 33 արձանագրային որոշմամբ հաստատված «Լաբորատոր համակարգի 2017-2019 թվականների զարգաց­ման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային  որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված միջոցառումների համապատասխան։ Վերը նշված կետերի կատարումն ապահովելուց հետո՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում ՀՀ կառավարությանը վերապահվել  են համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգի, բաղադրիչների, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթների  սահմանելու լիազորություն։ Այս համատեքստում մշակվել և 2021 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները  և վերահսկողության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 1044-Ն որոշումը։     

  3-րդ կետի 3․2-րդ և 3․3-րդ կետերի իրականացման համար 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս պետական փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշումը։ Համաձայն կարգի՝ լիազոր մարմինը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն։ Լաբորատոր փորձարկումներ (չափումներ) իրականացնող կազմակերպությունները կարող են դիմել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշներով ռեֆերենս լաբորատորիա նշանակվելու համար, հետևաբար տվյալ կետերն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ արդեն իսկ առկա է ենթաօրենսդրական կարգավորումը։ 4-րդ կետի 4․2-րդ և 4․3-րդ կետերը 4-րդ կետի 4․1-ին ենթակետի անբաժան մասն է և տվյալ կետերի իրականացման միջոցառումները ներառված են 4․1-ին միջոցառման մեջ այն է՝ «Ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությանը (կենտրոնին) լիազորություններ տալու, կասեցնելու կամ դադարեցնելու կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծում, որը ներկայումս լրամշակվել է և ևս մեկ անգամ քննարկման է ներկայացվել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ։

      Միաժամանակ 6-րդ կետի 6․1-ին ենթակետը անհրաժեշտ է  շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակ սահմանելով միջոցառման անվանումը, արդյունքային ցուցանիշը, ակնկալվող արդյունքը, ինչը իրենից ենթադրում է մշակել ենթաօրենսդրական իրավական նոր ակտ, ինչպես նաև սահմանել միջոցառման կատարման համար նոր ժամկետ։

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը բաժնում» ներկայացված հանգամանքներից:

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչեն մի շարք միջոցառումներ, քանի որ դրանք արդեն իսկ իրականցված են կամ դրանց իրականացումը  բխում են այլ իրավական ակտերից, ինչպես նաև կփոփոխվեն միջոցառման կատարողները և կլրամշակվի միջոցառման անվանումը և  կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։

 

 

 

  • Обсуждалось

    10.10.2024 - 30.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 774

Принт