Добавить в избранное
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտեմ Պետրոսյան 14.10.2024 15:43:40 | Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարավորումների փոխադրումը համաձայն Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործառույթ է, որը կարգավորվում է 2001 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1263-Ն "Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին" և 2002 թվականի հունիսի 27-ի թիվ 931-Ն "միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին" ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև Ատոմային էներգեիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված "Regulations for the Safe Transport of Radioactive Material" SSR-6 անվտանգության հատուկ պահանջներով։ | Նախագիծը մշակվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ նախագիծը համաձայնեցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.10.2024 09:56:19 | Առաջարկում եմ ՀՀ կառավարության «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծով սահմանել նաև «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը, քանի որ նախագծով արդեն իսկ սահմանվում է վտանգավոր բեռների դասերը և ենթադասերը՝ ըստ բնութագրի և վտանգի աստիճանի։ Միաժամանակ կարծում եմ, որ որոշման նախագիծը շատ ավելի շուտ պետք է քննարկվեր և ընդունվեր, այն մշակվել և շրջանառվել է դեռևս 2012 թվականից։ | Ընդունվել է | Նախագծերը միավորվել են |