Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում և օդային տրանսպորտի աղետի ժամանակ միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածով սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝ հստակ կսահմանվեն օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ աղետների դեպքերում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ստեղծվող օպերատիվ շտաբի,  ՀՀ ՆԳՆ  Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության և ՀՀ պետական կառավարման այլ մարմինների համագործակցության մեխանիզմները, աշխատակարգերը և տեղեկացման սխեմանները։

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման ընդունումից հետո այդ որոշման մեջ չեն կատարվել փոփոխություններ կամ լրացումներ, քանի որ այն համապատասխանում էր ԻԿԱՕ գործող հավելվածի պահանջներին, սակայն 2024 թվականի ԻԿԱՕ տեսչական խմբի ստուգումից հետո առաջարկվել է հստակեցնել օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի և օդային տրանսպորտի աղետի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի,  ՀՀ ՆԳՆ  Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության և ՀՀ պետական կառավարման այլ մարմինների համագործակցության ձևաչափերը, պատասխանատվության սահմանները, հստակ սահմանել վերոնշայլ  դեպքերում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի և քաղաքացիական ավիացիայի համակարգում ստեղծվող օպերատիվ շտաբի համագործակցության մեխանիզմներն այն հաշվով, որ օդանավի կորելու, պատահարի կամ աղետի դեպքերում  դրանց մասին տեղեկատվության ստացման, դրանք ՀՀ ՆԳՆ  Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի փոխանցման և տեղում առաջնային գործողությունների իրականացման աշխատանաքները տարանջատվեն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվող և իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ կատարվեն  քաղաքացիական ավիացիայի համակարգում ստեղծվող օպերատիվ շտաբի կողմից իրականացված առաջնային գործողությունների ու իրավիճակի մասին ստացված հստակ տեղեկատվության և տվյալների հիման վրա։

 

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի և օդային տրանսպորտի աղետի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ՀՀ ՆԳՆ  Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության և ՀՀ պետական կառավարման այլ մարմինների համագործակցության աշխատանքները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1043-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

 

4Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:

  • Обсуждалось

    02.10.2024 - 18.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 570

Принт