Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.09.2024 14:37:56 Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Մեր կազմակերպությունը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ. 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ զլացել է կատարել հողերի խոշորացման մասին ՀՀ կառավարության տարբեր որոշումները, 2. չի ընդունել մեր առաջարկությունները ՀՀ հողերի խոշորացման վերաբերյալ, ինչը նեկայացվել էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը, 3. Օրինագծի հետ միասին չի ներկայացվել Հայաստան-ԵՄ ՀԳԸ համաձայնագրով գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նախատեսված հանձնառություններին համապատասխան ԵՄ օրենսդրությանը մոտարկման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական որոշումը, 4. դա հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի կարևորագույն սկզբունքներից մեկին, ըստ որի արտոնությունները չեն խրախուսվում և ունեն կոռուպցիոն լուրջ վտանգներ, 5. Օրինագծի հիմնավորման մեջ անարդարացիորեն նշվում է, որ պետական բյուջեում եկամուտների նվազեցում չի կարող լինել, մինչդեռ նշված արտոնությունը ևս 6 տարի շարունակելու դեպքում պետական բյուջե չեն հավաքագրվի զգալի եկամուտներ՝ շահութահարկի տեսքով, և դրա հաշվարկը սույն օրինագծի հիմնավորման մեջ պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 1․ Հողերի խոշորացման գործընթացը սույն նախագծի հետ չի առնչվում: 2․ Էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից առաջարկներ չի ստացել և ստանալու դեպքում պատրաստակամ է դրանք քննարկել: 3․ Ընդունվել է ի գիտություն և նախագիծն Արդարադատության նախարարություն ներկայացնելու ժամանակ կառաջարկվի տրամադրել նաև ԵՄ օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը։ 4․ Նախագծով հարկային նոր արտոնություն չի սահմանվում այլ նախագծի լրամշակված տարբերակով գործող արտոնության ժամկետը երկարաձգվում է 2 տարով։ 5․ Լրամշակված նախագծով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները շահութահարկի վճարումից ազատելու արտոնությունն առաջարկվում է երկարաձգել մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ընդունման դեպքում բյուջեի մուտքերի հնարվոր նվազումը հաշվարկելու նատակով Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական գրությամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով։