В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
1 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2018թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«1. Հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:»:
2) որոշման 2.2.-րդ կետում «հիմնադրամների» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում)» բառերով,
3) որոշման 1-ին կետով հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման» կարգի.
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
բ. 1-ին կետում «տարածքները» բառերից հետո լրացնել «՝ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերով,» բառերը.
գ. 5-րդ կետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում)» բառերով.
դ. 6.4.-րդ կետի 1-ի ենթակետում «արդյունքները» բառից հետո լրացնել «համաձայն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջների» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
…………………-ի ……N որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գնահատված արժեքը /ՀՀ դրամ/ |
Ներդրումային ծավալը /ՀՀ դրամ/ |
Աշխատատեղը |
1 |
2 |
3 |
Մինչև 25 մլն դրամ |
Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1 մլն դրամի ներդրում |
Յուրաքանչյուր 5 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1 աշխատատեղերի ստեղծում |
25-50 մլն դրամ |
Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում |
|
50-75 մլն դրամ |
Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում |
Յուրաքանչյուր 5 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց առնվազն 2 աշխատատեղերի ստեղծում
|
75 մլն դրամից ավել |
Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում |
-
Обсуждалось
26.02.2018 - 14.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 8653
Принт