«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
6 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ներմուծման կարգը, մեկանգամյա եվ գլխավոր լիցենզիաների ձեվերը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կիրառել սակագնային քվոտա` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ համաձայն N1 հավելվածի:
- Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներ) վրա՝ բացառությամբ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների.
2) 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է N1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
- Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N2 հավելվածի.
2) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N3 հավելվածի.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N4 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
|
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության -- թվականի -ի N -Ն որոշման |
2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
Ապրանքի անվանումը |
Քվոտա (հազ. տոննա) |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 1, 0201 20 200 1, 0201 20 300 1, 0201 20 500 1, 0201 20 900 1, 0201 30 000 4 ծածկագրեր) |
9․5 |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4, 0202 30 900 4 ծածկագրեր) |
|
Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 11 100 1, 0203 11 900 1, 0203 12 110 1, 0203 12 190 1, 0203 12 900 1, 0203 19 110 1, 0203 19 130 1, 0203 19 150 1, 0203 19 550 1, 0203 19 590 1, 0203 19 900 1, 0203 21 100 1, 0203 21 900 1, 0203 22 110 1, 0203 22 190 1, 0203 22 900 1, 0203 29 110 1, 0203 29 130 1, 0203 29 150 1, 0203 29 550 1, 0203 29 550 2, 0203 29 590 1, 0203 29 900 1, 0203 29 900 2 ծածկագրեր) |
9․4 |
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած, այդ թվում՝ |
35.1 |
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած կիսաններ կամ քառորդամասեր և ոտքեր և դրանցից կտորներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 200 1, 0207 14 600 1 ծածկագրեր) |
|
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 100 1 ծածկագիր) |
|
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 1 ծածկագիր) |
|
հնդկահավի միս՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 26 100 1 ծածկագիր) |
|
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 27 100 1 ծածկագիր) |
|
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան չարված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 27 300 1, 0207 27 400 1, 0207 27 600 1, 0207 27 700 1 ծածկագրեր) |
|
ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած, վերևում չնշված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1, 0207 12 100 1, 0207 12 900 1, 0207 13 200 1, 0207 13 300 1, 0207 13 400 1, 0207 13 500 1, 0207 13 600 1, 0207 13 700 1, 0207 13 910 1, 0207 13 990 1, 0207 14 300 1, 0207 14 400 1, 0207 14 500 1, 0207 14 700 1, 0207 14 910 1, 0207 14 990 1, 0207 24 100 1, 0207 24 900 1, 0207 25 100 1, 0207 25 900 1, 0207 26 200 1, 0207 26 300 1, 0207 26 400 1, 0207 26 500 1, 0207 26 600 1, 0207 26 700 1, 0207 26 800 1, 0207 26 910 1, 0207 26 990 1, 0207 27 200 1, 0207 27 500 1, 0207 27 800 1, 0207 27 910 1, 0207 27 990 1, 0207 41 200 1, 0207 41 300 1, 0207 41 800 1, 0207 42 300 1, 0207 42 800 1, 0207 43 000 1, 0207 44 100 1, 0207 44 210 1, 0207 44 310 1, 0207 44 410 1, 0207 44 510 1, 0207 44 610 1, 0207 44 710 1, 0207 44 810 1, 0207 44 910 1, 0207 44 990 1, 0207 45 100 1, 0207 45 210 1, 0207 45 310 1, 0207 45 410 1, 0207 45 510 1, 0207 45 610 1, 0207 45 710 1, 0207 45 810 1, 0207 45 930 1, 0207 45 950 1, 0207 45 990 1, 0207 51 100 1, 0207 51 900 1, 0207 52 100 1, 0207 52 900 1, 0207 53 000 1, 0207 54 100 1, 0207 54 210 1, 0207 54 310 1, 0207 54 410 1, 0207 54 510 1, 0207 54 610 1, 0207 54 710 1, 0207 54 810 1, 0207 54 910 1, 0207 54 990 1, 0207 55 100 1, 0207 55 210 1, 0207 55 310 1, 0207 55 410 1, 0207 55 510 1, 0207 55 610 1, 0207 55 710 1, 0207 55 810 1, 0207 55 930 1, 0207 55 950 1, 0207 55 990 1, 0207 60 050 1, 0207 60 100 1, 0207 60 210 1, 0207 60 310 1, 0207 60 410 1, 0207 60 510 1, 0207 60 610 1, 0207 60 810 1, 0207 60 910 1, 0207 60 990 1 ծածկագրեր) |
|
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 10 120 1, 0404 10 160 1 ծածկագրեր) |
0.7 |
|
||
Հավելված N 2 ՀՀ կառավարության -- թվականի -ի N -Ն որոշման |
||
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:
- Սույն կարգով կարգավորվող հարաբերությունները համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 6 հավելվածով հաստատված՝ «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» և N 7 հավելվածով հաստատված՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություններին:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման կամ ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու կամ ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` սույն որոշման N1 հավելվածում նշված ապրանքներ.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
- ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
- ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
- Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկելու փոփոխության՝ մինչ նշված՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D,
որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
- Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում-հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:
- Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո մնացորդի առկայության դեպքում՝ լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:
- Պատմական գնորդները լիազոր մարմնի կողմից ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:
- Ներկայացված լրացուցիչ դիմում-հայտերն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ՝ հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:
- Եթե պատմական գնորդները ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտեր չեն ներկայացնում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:
- Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է համամասնորեն: Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 20 տոկոսը:
- Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:
- Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` համամասնորեն, մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը։
- Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում 2025 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
- Լիազոր մարմինը 2025 թվականի հուլիսի առաջին տասնօրյակում ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներ ներկրող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով հիմնավորված տեղեկատվություն՝ լիազոր մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
- ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N1 ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում կամ մերժվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2025 թվականի օգոստոսի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում առանձին-առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակների ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո՝ թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը: Միևնույն անձի կողմից տարբեր ընկերությունների անունից հայտ ներկայացնելը հիմք է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտի մերժման համար։
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:
- Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
- Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպական-իրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է փոփոխված փաստաթղթերը ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար ներկայացնել սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
- ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման․
4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
5) լիցենզիայի ժամկետը լրանալու:
- Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
- Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
- Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
- Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև № 1
Հ Ա Յ Տ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը և կնիքը ____ _____________ 202 թ. |
|
|
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության -- թվականի -ի N -Ն որոշման |
||
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը ____ _____________ 202 թ. |
|
|
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության -- թվականի -ի N -Ն որոշման |
|
|
ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը ____ _____________ 202 թ. |
-
Обсуждалось
24.09.2024 - 09.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1357
Принт