Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Սոցիալական աշխատանքի մասնագետների՝ սոցիալական սատարողների ներգրավմամբ Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված գործառույթների իրականացմանը նպաստելու և մասնագիտական ներուժի ներդրման և իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ:     

 

11 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014թ. մարտի 3-ի N 737-Ն որոշման «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 24.2-րդ կետով սահմանված է հանրային ծառայության ոլորտի միջավայրային գործոն գնահատող մասնագետի պաշտոնը և դրույքաչափի հաշվարկման գործակիցը (-2-): Միջավայրային գործոն գնահատող մասնագետը իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով Ծառայություն  դիմած մինչև 18 տարեկան անձանց միջավայրային գործոնների գնահատում՝ գնահատվողի գտնվելու վայր այց կամ տնայց կատարելու միջոցով, իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումի, ինքնագնահատման հարցաշարի և կից փաստաթղթերի (առձեռն կամ փոստային եղանակով ստանալու դեպքերում) էլեկտրոնային համակարգ դրանց սկանավորման կամ մուտքագրման (դիմումատուի հետ համատեղ) աշխատանքները և այլն: Ի թիվս այլ գործառույթների, քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված Ծառայության տարածքային կենտրոն այցելելու անհնարինության դեպքում, կարող է այցելել քաղաքացու գտնվելու վայր՝ խորհրդատվության տրամադրման կամ դիմում և դրան կից փաստաթղթեր ստանալու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ստանձնած՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակներում ևս պետք է տնայցեր իրականացվեն կենցաղային միջավայրի գնահատման նպատակով, առաջացել է անհրաժեշտություն միջավայրային գործոն գնահատող քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետներին ներգրավել այս գնահատման գործընթացում։ Սակայն միաժամանակ հաշվի առնելով, որ գնահատման գործառույթները սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում սոցիալական աշխատողից բացի կարող է իրականացնել նաև սոցիալական սատարողը` (որը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը) անհրաժեշտություն է առաջացել միջավայրային գործոն գնահատող քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետներին վերանվանել «սոցիալական սատարողներ»։ Սա հնարավորություն կտա Ծառայությանը սոցիալական ոլորտում առավել մրցունակ մասնագետներ ներգրավել։

Ըստ էության՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով հստակ ամրագրված են սոցիալական սատարողի գործառույթները և գործունեության ոլորտն ու կարևորությունը, սակայն Ծառայության հաստիքացուցակում և/կամ անվանացանկում բացակայում է սոցիալական սատարողի պաշտոնը:

Սոցիալական սատարողի ներգրավմամբ առավել համակարգված և արդյունավետ կիրականացվեն տնային այցելությունները, կբարելավվի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում անհրաժեշտ գնահատման գործընթացը, սոցիալական աջակցության ոլորտի՝ մասնավորապես ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի, ինչպես նաև ներդրվող ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի համատեքստում իրականացվող գործառույթների իրականացումը, գնահատված կարիքին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման ապահովման գործառույթները։

Այսպիսով՝ միջավայրային գործոն գնահատող մասնագետին սոցիալական սատարողով փոխարինումը կբարձրացնի Ծառայությանը վերապահված գործառույթների իրականացումը, ինչպես նաև կբացառի նույնանման գործառույթներ իրականացումը Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից: 

 

  1. Կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է

  • ՀՀ կառավարության 2014թ. մարտի 3-ի N 737-Ն որոշման «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում2-րդ կետով սահմանված հանրային ծառայության ոլորտի միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինել սոցիալական սատարողով, իսկ գործակիցը թողնել նույնը՝ 2,
  • ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինել սոցիալական սատարողով.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման մեջ միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինել սոցիալական սատարողով:

Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, միջավայրի, սոցիալ-տնտեսական պայմանների, հրատապ դեպքերում սոցիալական կարիքների գնահատման գործընթացում ներգրավել որակապես բարձր և մրցունակ միջավայրի պահանջներին համապատասխանող մասնագետներ, ովքեր նոր պահանջներին և չափանիշներին համարժեք կիրականացնեն առկա սոցիալական վիճակի գնահատում և տեղեկատվության հավաքագրում:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նոր որակյալ մասնագետներով ոլորտը համալրելու հնարավորության բարձրացում, գործառույթների (ֆունկցիոնալության գնահատման, անապահովության գնահատման, արտակարգ, անհետաձգելի լուծում պահանջող դեպքերում արագ  արձագանքման մեխանիզմներով կազմակերպող սոցիալական գնահատման, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը՝ սոցիալական շտապ օգնության համակարգի ապահովման) իրականացման արդյունավետության բարձրացում։

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Նախագծի ընդունումը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում չի առաջացնում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և(կամ) այլ ռազմավարություններ.

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 8-րդ կետից «Քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավում և մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացում»:

 

 

  • Обсуждалось

    23.09.2024 - 09.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 693

Принт